Ադրբեջանում Արցախի գրավյալ տարածքներում թմրանյութերի վաճառքով զբաղվող ևս 7 զինծառայողի են ձերբակալել

Լուրեր

16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի գրավյալ տարածքներում ադրբեջանցի զինծառայողների կողմից թմրանյութերի ապօրինի շրջանառության ու վաճառքի աղմկահարույց գործը ունի շարունակություն։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ  թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբում ընդգրկված են ոչ թե չորս, այլ յոթ սահմանապահ զինծառայողներ։

Այսպիսով՝ սահմանապահ զորքերի զինծառայողներ Թուրալ Օսմանովը, Շամիլ Աբբասովը, Հաբիլ Նաջաֆովը, Քյամրան Ջաֆարովը, Նուրլան Հասիմովը, Սեյմուր Ազադխանզադեն, Իլկին Գասիմզադեն ու այլ պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, ստեղծել են հանցավոր խումբ Իրանից թմրանյութերի ներկրման ու քաղաքացիական անձ Հիքմեթ Հալիլիին  փոխանցելու համար։

Նշվում է, որ հանցավոր խմբի անդամներն Իրանից խախտել են սահմանը մեծ քանակությամբ թմրանյութեր են տեղափոխել Արցախի գրավյալ Ջրականի շրջան։ Սահմանապահներից չորսը հուլիսի 21-ին սահմանապահ ջոկատի կողմից բերման էին ենթարկվել իրենց գողացած թմրանյութը վերցնելու փորձի ժամանակ։

Նրանցից  առգրավվել է 94,3 կգ տարբեր տեսակի թմրանյութ, այդ թվում՝ մարիխուանա, հերոին, մեթադոն, մետամֆետամին և այլն։

Հետախուզում է հայտարարվել հանցավոր խմբի մեկ այլ անդամ՝ քաղաքացիական անձ Բաշիր Գուլիևի նկատմամբ։

Նշվում է, որ վերնշյալ բոլոր անձինք ձերբակալվել են, նրանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության մեղադրանքով։

Էմմա Չոբանյան