«Եվրատեսիլ 2023»-ը կանցկացվի Մեծ Բրիտանիայում

Լուրեր

16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Բոլորը

Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) և բրիտանական BBC հեռուստաընկերությունը հաստատել են, որ 2023 թվականին «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Մեծ Բրիտանիայում այս տարվա հաղթող հեռարձակողի՝ Ուկրաինայի ազգային հանրային հեռարձակման ընկերության UA․PBC-ի անունից:

Մրցույթի կազմակերպիչը կլինի BBC-ն։ Այս մասին ասված է EBU-ի հայտարարության մեջ, որը հրապարակվել է երկուշաբթի՝ հուլիսի 25-ին։

«Եվրատեսիլը» պետք է հյուրընկալեր Ուկրաինան, որի ներկայացուցիչ Կալուշ խումբը այս տարի մրցույթում գրավել էր առաջին տեղը։ Այնուամենայնիվ, EBU-ն որոշել է մրցույթն անցկացնել Մեծ Բրիտանիա, որի ներկայացուցիչ Սեմ Ռայդերը երկրորդ տեղն էր զբաղեցրել։

Ուկրաինան  2023 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթն իր տարածքում չի կարողանա անցկացնել անվտանգության նկատառումներից ելնելով, նշել է EBU-ն իր հայտարարության մեջ։ Չնայած դրան Ուկրաինան ավտոմատ կերպով կմասնակցի «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչին «Մեծ հնգյակի» հետ միասին, որը ներառում է մրցույթում ամենամեծ ֆինանսական ներդրումը կատարող երկրները՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան և Միացյալ Թագավորությունը: Այս շաբաթ կսկսվի 2023 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթի անցկացման համար բրիտանական քաղաքների հայտերի հավաքագրումը։

 

Տաթև Ֆռանգյան