Թերի հետազոտություններ, առողջական խնդիրներով զորակոչում․ ինչ խնդիրներ են արձանագրել իրավապաշտպանները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ողնաշարի լուրջ խնդիրներ ունեցող երիտասարդին հանձնաժողովը զինվորական ծառայության համար պիտանի էր համարել՝ չիրականցնելով պատշաճ հետազոտություն և չուղարկելով թանկարժեք համարվող ՄՌՏ հետազոտության։ Դատական կարգով բողոքարկելուց հետո երիտասարդը վերականգնել է իր իրավուքններն ու ազատվել զինվորական ծառայությունից։ Այսպիսի դեպքերը առավելագույնս վեր հանելու և լուծում տալու համար Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը  զորակոչիկներին իրավական աջակցություն է ցուցաբերում սկսած 2008թ-ից․ միայն վերջին 9  տարիներին զորակոչիկներից և նախազորակոչային տարիքի անձանցից 617 դիմում բողոք է ստացել։

Հաջորդ հիմնական խնդիրը զորակոչի ընթացքում իրականացված հետազոտությունների, ակտերի ու փաստաթղթերի պատճաշ ու ժամանակին չտրամադրելն է՝ քաղաքացիներին զրկելով բողոքարկման իրավունքից։ Խնդիրներ կան նաև զորակոչի կազմակերպման գործընթացի, ծանուցման հարցերի դեպքում։ Ոչ պակաս կարևոր խնդիր է զինկոմիսարիատի կամ բժշկական հանձնաժողովի աշխատակիցների ոչ պատշաճ վերաբերմունքը զորակոչիկների նկատմամբ։ Հաճախ զորակոչիկները ստիպված են լինում բուժզննումը անցնել այլոց ներկայությամբ, ինչը խախտում է անձի հիվանդության գաղտնիության սկզբունքը։

Եղել են նաև դեպքեր, երբ քաղաքացիները պարզապես հրաժարվել են շարունակել գործի քննությունը կամ ուսումնասիրությունը պարզել է, որ կայացված որոշումները պիտանիության վերաբերյալ եղել են հիմնավոր։ Այս տարիների ընթացքում 9 գործով էլ դատական գործընթաց է եղել, 5-ի մասով արդեն կա վճիռ հօգուտ զորակոչիկի, մյուսների քննությունը դեռ ընթացքի մեջ է։

Վերջին տարիներին ՀՔԱՎ-ը բարելավում չի արձանագրել, խնդիրները մեծապես մնացել են նույնը։ Դիմում – բողոքների թվի նվազեցում չի արձանագրել նաև  զորակոչի ու հավաքների ընթացքին հետևող Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ Թեև համակարգային լուրջ խնդիրներ օմբուդսմենը չէր արձանագրել, սակայն մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ստացված դիմում-բողոքների մեջ կրկին մեծ տեղ են շարունակում զբաղեցնել տարկետման իրավունքի իրացման կամ առողջական խնդիրներով զորակոչվելուն վերաբերող խնդիրները։

Վերջին տարիներին ոլորտին առնչվող օրենսդրական որոշակի բարեփոխումներ եղել են, մասնավորապես՝ եթե նախկինում զորակոչվելու հարցում պիտանիություն սահմանող հիվանդությունների ցանկը հասանելի չէր և համարվում էր գաղտնի, ապա այժմ այն լիովին հրապարակային է։ Բացի այդ, եթե նախկինում առողջական վիճակի մասին տեղեկություններ կամ բժշկական հանձնաժողովի եզրակացությունները ստանալու հարցերը օրենքով կարգավորված չէին, ապա այժմ այդ իրավունքը սահմանված է օրենքով՝ թեպետ իրավակիրառ պրակտիկայում լիովին չի իրականացվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Սաթենիկ Հայրապետյան