Էրդողանը դատարկաձեռն է վերադարձել Թեհրանի գագաթնաժողովից․ Թուրքիայի նախկին ԱԳ նախարար

Լուրեր

08.06.2026 | 15:59
Ֆրանսիական կործանիչներն առաջին ԱԹՍ են խոցել Լատվիայի օդային տարածքում․ ևս մեկ դրոն մտել է Մոլդովայի տարածք ու պայթել
08.06.2026 | 15:52
Իսլամ Մախաչևը նշել է իր ամենասիրելի մենամարտը
08.06.2026 | 15:44
Պեսկովը հայտարարել է, թե Կրեմլն արձանագրում է «Հայաստանում ընտրախախտումների մասին հաղորդագրությունները»
08.06.2026 | 15:36
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Զվարթնոցում» ձերբակալված Հովհաննես Սահակյանին
08.06.2026 | 15:31
ՌԴ-ի կողմից միջամտության պայմաններում այս հաղթանակը վերահաստատում է հայերի ընտրությունը՝ ունենալ ուժեղ, ինքնիշխան և անկախ Հայաստան. Մարթա Կոս
08.06.2026 | 15:30
Լուկա Մոդրիչը կրկնել է Լիոնել Մեսիի ցուցանիշը հավաքականում
08.06.2026 | 15:27
Արդար ընտրություն է, առանց որևէ երկմտության․ IRI դիտորդական առաքելության ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 15:19
Հայ ձյուդոիստները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
08.06.2026 | 15:10
ԲՀԿ-ն ԱԺ չի անցնում՝ այս պահի հաշվարկով // ՌԴ-ում ՀՀ-ից սառեցված ձկան ներմուծման ռիսկն են գնահատում․ ԼՈՒՐԵՐ
08.06.2026 | 15:08
Քրեական վարույթ է նախաձեռնվել Լիճքի համայնքապետի և նրա հարազատների մասնակցությամբ միջադեպի առնչությամբ
08.06.2026 | 15:04
Համայնքապետերի ներկայությունից մինչև ընտրողների տեղափոխման դեպք․ «Ականատես»-ի արձանագրած խախտումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 14:56
Մայա Սանդուն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ՝ «չնայած զանգվածային արտաքին միջամտությանը»
08.06.2026 | 14:55
Քվեարկությունն ու հաշվարկն իրականացվել են արժանահավատ կերպով․ IRI դիտորդական առաքելության ղեկավար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 14:51
Հայաստանի առաջնությանը կմասնակցի 12 թիմ
08.06.2026 | 14:46
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «պատասխանատվություն է կրում» Իսրայելի գործողությունների համար
Բոլորը

Անցյալ երեքշաբթի Թեհրանում տեղի ունեցավ Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի «Աստանայի ձևաչափով» յոթերորդ եռակողմ գագաթնաժողովը, որտեղ քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը։ Ինչպես նախապես հայտարարվել էր, տեղի են ունեցել նաև երկկողմ հանդիպումներ ղեկավարների միջև։ Այս մասին Arab News-ում գրում է Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, իշխող Արդարություն ու զարգացում կուսակցության հիմնադիր անդամ Յաշար Յաքիշը։

Նա գրում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սիրիայում ռազմական գործողություն իրականացնելու մտադրության մասին գագաթնաժողովի ընթացքում գերակշռել են խորհրդակցությունները։ Թեհրան գնալուց առաջ նա պետք է կռահեր, որ կբախվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ճնշումներին՝ հրաժարվելու այդ գաղափարից։ ԱՄՆ-ն էլ ևս մեկ երկիր էր, որը դեմ է Թուրքիայի ռազմական գործողություններին։ Մի քանի անգամ Վաշինգտոնը հնչեցրել է այս տեսակետը։ Թուրքիան խոցելի է ԱՄՆ-ի համար մի քանի պատճառներով։

Յաքիշը գրում է, որ երբ երեք նման կարևոր դերակատարներ՝ գումարած Սիրիան, հակադրվում են, գործողությունը, նույնիսկ եթե այն ի վերջո իրականացվի, ամենայն հավանականությամբ, խորհրդանշական քայլ կդառնա՝ Թուրքիայի ներսում տպավորություն ստեղծելու համար, թե կառավարությունը կատարել է իր խոստումը:

«Թուրքիան աջակցություն էր ակնկալում Ռուսաստանից և Իրանից, մասամբ` նաև ԱՄՆ-ից՝ մաքրելու քուրդ զինյալների կողմից վերահսկվող տարածքները:

Վաշինգտոնը քուրդ զինյալներին դուրս բերեց սահմանային տարածքից, սակայն նրանց համար ավելի շահեկան դիրք ապահովեց՝ փոխանցելով սիրիական նավթահորերը վերահսկելու իրավունքը»,-նշում է Յաքիշը։

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին առաջինն էր, որը Էրդողանին ասել է,  որ պետք է ոչնչացնել ոչ միայն PKK-ի և PYD-ի ահաբեկիչներին, այլև Թուրքիայի կողմից պաշտպանվող զինյալներին։ Ռաիսին մեկ քայլ առաջ գնաց՝ նշելով, որ բոլոր օտար ուժերը պետք է լքեն Սիրիան՝ նկատի ունենալով թուրքական և ամերիկյան ուժերը և Թուրքիայի կողմից աջակցվող զինյալները։

Ըստ հոդվածագրի՝ գագաթնաժողովի որևէ  փուլում Էրդողանը հանգստացած տեսք չուներ։ Թեհրանից վերադառնալիս նա նախագահական ինքնաթիռում լրագրողներին ասել էր, որ Պուտինը և Ռաիսին սիրիական հարցի վերաբերյալ Թուրքիայից տարբեր տեսակետներ ունեն։

«Այս գագաթնաժողովում Թուրքիան հասավ դժվարին ինչ-որ բանի՝ միավորելով չորս երկրների՝ Ռուսաստանին, Իրանին, ԱՄՆ-ին ու Սիրիային, որոնք երբեք  համաձայնեցված չեն գործում արտաքին քաղաքականության հարցերում»,-գրում է Թուրքիայի նախկին ԱԳ նախարարը։

Էմմա Չոբանյան