«Ես պաշտոնից կառչելու մոլուցք չեմ ունեցել»․ Գլխավոր դատախազն իր հրաժարականի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.05.2024 | 22:05
Պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ
04.05.2024 | 20:32
«Նոա»-ն հաղթեց «Ալաշկերտ»-ին և կրկին մրցաշարային աղյուսակի առաջատարն է
04.05.2024 | 19:54
Բավարիան գլխավոր մարզչի պաշտոնի համար մի քանի թեկնածու ունի
04.05.2024 | 19:36
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ
04.05.2024 | 19:16
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր․ քաղաքապետարան
04.05.2024 | 19:00
Պառակտվածությունը դառն է լինելու, անձնական հաշիվները դրե՛ք մի կողմ ու երկրի մասին մտածեք. Հաղթանակ Շահումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.05.2024 | 18:45
Մենք դեռևս չենք լսել հակափաստարկներ առաջարկվող օրենսդրության դեմ. Կոբախիձեն՝ Միշելի հետ զրույցի մասին
04.05.2024 | 18:27
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
04.05.2024 | 18:10
Վրաստանի ապագան Եվրամիության հետ է. բաց մի՛ թողեք այս պատմական հնարավորությունը․ Միշելը՝ Կոբախիձեին
04.05.2024 | 17:54
Թուրքիան հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ Գազայում ճգնաժամը դադարեցնելու համար
04.05.2024 | 17:33
Սպասվում է անձրև, ամպրոպ ու քամու ուժգնացում
04.05.2024 | 17:18
ՈՒԵՖԱ-ն հաստատել է մրցաշարի մասնակից թիմերի հայտացուցակներն ընդլայնելու տարբերակը. Եվրո-2024
04.05.2024 | 16:49
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ
04.05.2024 | 16:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
04.05.2024 | 16:18
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Բոլորը

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չի պատրաստվում իշխանության փոփոխության արդյունքում հրաժարական ներկայացնել։

«Գործադիր իշխանության փոփոխությունը եթե պետք ա մեխանիկորեն բերի անկախ մարմինների ղեկավարների փոփոխության, ուրեմն էդ իրավական մտքի զարգացումը, որ ներառված է բոլոր երկրների սահմանադրություններում, ուղղակի միֆ է»,- հակադարձում է գլխավոր դատախազը։

Արթուր Դավթյանն այսօր Ազգային ժողովում էր և լրագրողները հնարավորություն ունեին իմանալու, թե ինչու ապրիլի 22-ին ձերբակալվեցին «Իմ քայլը» շարժման ընդդիմադիր երեք պատգամավորները՝ Նիկոլ Փաշինյան-Սերժ Սարգսյան հանդիպումից անմիջապես հետո։ Ըստ նրա՝ ձերբակալեցին, որովհետև սահմանափակվել էին մյուսների իրավունքները, և ազատ արձակեցին, որովհետև քննիչն այդպես որոշեց։ Բայց չհերքեց, որ նրանց մեկուսարանից հանեց վարչապետը, ոչ թե քննիչը։ «Մենք չենք կարող, չէ՞, հաշվի չնստել մեր հանրապետությունում կատարվող իրադարձությունների հետ»,- խոստովանում է գլխավոր մեղադրողը։

Ազատ արձակվելուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ոստիկանությունն իրեն առևանգել է Արցախի փողոցից։ Դատախազը վստահեցրեց, որ այդ փաստով քրեական գործ չի հարուցվել։ Պարոն Դավթյանն անդրադարձավ նաև քաղբանտարկյալների խնդրին, որոնց վրա ընդդիմադիր գործունեության ընթացքում ուշադրություն է դարձրել Նիկոլ Փաշինյանը։ Այս իմաստով Արտակ Դավթյանի կարծիքը չի փոխվել․ «Ասել եմ, հիմա էլ ասում եմ՝ չկան քաղբանտարկյալներ»։

Գլխավոր դատախազը չի կարող ասել, թե քաղբանտարկյալների հարցով իր և Փաշինյանի հակասությունները կարող են իր հրաժարականի  պատճառ դառնալ, իրավական պետությունում այդպիսի հակասությունները նորմալ են։ Լրագրողները նկատեցին, որ որպես Սերժ Սարգսյանի օրոք նշանակված կադր, ինքը պետք է որ արդեն հրաժարական ներկայացրած լիներ։

«Մենք համադրելի հարցերի մասին չենք խոսում։ Սերժ Սարգսյանն զբաղեցնում էր քաղաքական պաշտոն, ես զբաղեցնում եմ ոչ քաղաքական պաշտոն։ Ամեն դեպքում վստահ եղեք՝ ես ինքս երբեք պաշտոնից կառչելու մոլուցք չեմ ունեցել»,- ասում է գլխավոր դատախազը։

Լրագրողները անդրադարձան նաև մարտի 1-ի խնդրին։ Արթուր Դավթյանն այսօր էլ ուրախ կլինի, եթե այդ գործով բացահայտումներ արվեն, որոնք չեն արվել վերջին 10 տարում։ «Ես երբևէ ասե՞լ եմ, որ մենք սպառել ենք էդ հանցագործությունը բացահայտելու, հանցագործներին բացահայտելու մեր հնարավորությունները»,- նկատում է պարոն Դավթյանը։

Չեն սպառել, սակայն հայտնի է, որ մարտի 1-ի հետ կապ ունեցող որևէ իշխանավոր մինչև այսօր հարցաքննության չի կանչվել և հետաքննության մեջ ներգրաված չէ։ Գլխավոր դատախազը չի կարող ասել՝ արդյո՞ք Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխությունը կազդի մարտի 1-ի բացահայտման վրա։ Սակայն սպանությունների բացահայտման համար ուզում է լսել հատկապես նրանց, որոնց ձեռքին զենք չի եղել։ Այսինքն, հանրությանը։

«Երբ որ դու հրավիրում ես հարյուրով, հազարով վկաներին, ու հարցաքննում ես, ու ինքն ասում է՝ ես տեղեկություն չունեմ, բայց դու ունես տվյալներ, որ ինքը կոնկրետ դեպքում տուժողի կողքին է գտնվել, բա վկան, տուժողը, մյուսը, հանրության ներկայացուցիչ չէ՞»,- թեման փակում է Արթուր Դավթյանը։

Ի դեպ, գլխավոր դատախազն իր աշխատասենյակի պատից հանել է Սերժ Սարգսյանի լուսանկարը և փոխարենը չի կախել Նիկոլ Փաշինյանի լուսանկարը։

Մհեր Արշակյան