Մեր օպերային թատրոնը վերածվել է փորձադաշտի. «սյուրպրիզներով» ենք ապրում. Բարսեղ Թումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

«Ինչպես երեխային փորձնական որևէ դայակի չեք տա, այդպես էլ` օպերային թատրոնի դեպքում պետք է լինի: Այսօր մեր օպերային թատրոնը վերածվել է փորձադաշտի. «սյուրպրիզներով» ենք ապրում, թատրոնի ղեկավարությունն էքսպերիմենտներ է անում: Լավ կլիներ` այնտեղ տաղանդավոր ռազմավար աշխատեր: Այնտեղ չի աշխատում համակարգ. գեղարվեստական ղեկավարի, դիրիժորի, տնօրենի տեսլականը հայտնի չէ: Թատրոնում մեծ թերացումներ եմ տեսնում»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը:

Նրա խոսքով` շատ կարևոր է այն, թե ովքեր են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ղեկավար ընտրողները. «Օրինակ` իմ կարծիքը չեն հարցրել, մինչդեռ ես օպերային արվեստի բնագավառում եմ արդեն 43 տարի: Ու էլի ինձ պես շատերի կարծիքը հաշվի չի առնվել: Ընտրողները մարդիկ են, որոնք օպերային արվեստի հետ բացարձակ կապ չունեն ո´չ քաղաքական, ո´չ մասնագիտական առումով»:

Բարսեղ Թումանյանը, որ հանդես է եկել աշխարհի մեծ բեմերում, վստահ է` օպերային արվեստը մեր երկրում մեծ պոտենցիալ ունի, ուստի դրան պետությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի.

«Հայաստանում մնալն ինձ համար նույնն էր, ինչ ինքնասպան լինելը: Բայց ես էլի իմ տեղը փորձում եմ գտնել դասավանդելու, դրսում աշխատել-վերադառնալու միջոցով: Մենք մեր կրթական ֆոնդի միջոցով պետք է տաղանդավոր մարդկանց բացահայտենք»,-ասում է նա:

Բարսեղ Թումանյանն անդրադառնում է նաև ռաբիս երաժշտությանը և դրա` արագ տեմպերով տարածման ֆոնին դասական երաժշտության թույլ պրոպագանդմանը. «Ռաբիսը, կլկլոցը չունի ինքնություն, դեմք, տեսակ, այն վիրուս է, որը մաշում է մեր իմունային համակարգը: Եթե մեր իմունային համակարգն ամուր լինի, ուրիշի`մուղամ հիշեցնող մշակույթը չենք վերցնի: Եթե Հայաստանում նույնքան հետևողականորեն պրոպագանդվի դասականը, հանրությունը կուրորեն, երեխայի պես կգնա դեպի այդ կողմ»:

Նրա համոզմամբ` նախ պետք է մշակութային պետություն ստեղծել, որպեսզի զբոսաշրջությունն էլ զարգանա: Այս համատեքստում Բարսեղ Թումանյանը խոսում է նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի` Հայաստանում Քրիստոսի արձանը կանգնեցնելու նախաձեռնությանը. «Դա սրբապղծություն է, այդ կերպ մենք կշեշտենք ոչ թե մեր հավատացյալ լինելը, այլ հակառակը` այն, որ հավատ չունենք: Իսկ զբոսաշրջիկների համար կա Էջմիածինը»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան