Ինչ հետևանքներ կունենա Ռուսաստանի հնարավոր ճանաչումը որպես ահաբեկչություն հովանավորող պետություն. VOA-ի անդրադարձը

Լուրեր

19.11.2026 | 16:24
Գրեթե բոլոր ռուսական բանկերը սանկցիաների տակ են, մեզ համար դա խնդիրներ է ստեղծում․ Մարտին Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:13
Կրեմլը հայտնել է, որ Ուկրաինայի թեման ԱՄՆ-ի և Չինաստանի հետ եռակողմ հանդիպման առանցքային հարցը չի եղել
19.11.2026 | 16:05
Խվիչա Կվարացխելիան տարվա մարդ է ճանաչվել GQ France ամսագրի վարկածով
19.11.2026 | 15:55
Հայաստանի տնտեսությունը տուժել է, որպեսզի ընդդիմությունն ավելի շատ քվե ստանա՞․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 15:51
Պուտինը, Թրամփն ու Սի Ցզինպինը համատեղ հռչակագիր են ընդունել․ ինչ կետեր են ներառված
19.11.2026 | 15:47
ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու
19.11.2026 | 15:38
Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ փլատակների տակ 7 մարդ կա, այդ թվում՝ երեխաներ
19.11.2026 | 15:30
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները մասնակցել են Չինաստանում անցկացված միջազգային ծրագրին
19.11.2026 | 15:21
Բաքուն արդարացրել է հայ գերիների շինծու դատավճիռները և Ֆրանսիային կոչ արել «զերծ մնալ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուց»
19.11.2026 | 15:10
Փաշինյանը՝ իր հրաժարականի պայմանի մասին // Հայաստանը հրավիրվել է G20-ի գագաթնաժողովին․ ԼՈՒՐԵՐ
19.11.2026 | 15:04
Աթենքի Ակրոպոլիսի թանգարանում կբացվի «Հին Հայաստան» ցուցահանդեսը․ կներկայացվի ավելի քան 200 ցուցանմուշ
19.11.2026 | 14:55
Սի Ցզինպինը միջուկային զենքից զերծ աշխարհի կոչ է արել
19.11.2026 | 14:47
Թրամփը հայտարարել է, որ երեք առաջնորդները կանդրադառնան «աշխարհում քննարկվող բոլոր խնդիրներին», նաև Ուկրաինայի պատերազմին
19.11.2026 | 14:45
Ամերիկյան AECOM-ը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի երկաթուղու ինժեներական ուսումնասիրության նախնական արդյունքները․ ՀՀ-ՌԴ բանակցությունները շարունակվում են
19.11.2026 | 14:38
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Խուան Մատան ավարտել է կարիերան
Բոլորը

ԱՄՆ-ի նման որոշումը կարող է հանգեցնել պատժամիջոցների ռեժիմի լուրջ խստացման, ինչը, որոշ փորձագետների կարծիքով, խելամիտ չէ, գրում է «Ամերիկայի Ձայն»-ը:

Ջո Բայդենի վարչակազմի վրա աճում է ճնշումը՝ Ռուսաստանը ահաբեկչություն հովանավորող պետություն ճանաչելու համար:

Ըստ Politico-ի, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այս շաբաթ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ասել է, որ եթե ինքը չօգտագործի Կոնգրեսի կողմից իրեն տրված լիազորություններն այս ուղղութթյամբ, ապա դա կանեն օրենսդիրները:

Ռուսաստանն արդեն գտնվում է ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների ծանր պատժամիջոցների ներքո, սակայն ահաբեկչություն հովանավորող պետության կարգավիճակը որոշ առումներով կմեծացնի խաղադրույքները և էլ ավելի ծանր կացության մեջ կդնի Մոսկվային:

Թեև ներկայիս պատժամիջոցները միջազգային ասպարեզում մանրակրկիտ համաձայնեցված են, Ռուսաստանի՝ որպես ահաբեկչության հովանավոր պետության ճանաչումը կարող է առաջացնել պատժամիջոցների ավելի խիստ ռեժիմ, որը կհարվածի նաև երրորդ երկրներին՝ ռուսաստանցի ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ բիզնես վարելու համար:

Բացի այդ, նման ոոշումը թույլ կտա ուկրաինական պատերազմից տուժած ամերիկացիներին քաղաքացիական հայցեր ներկայացնել Ռուսաստանի իշխանությունների դեմ ԱՄՆ դատարաններում:

Խոսնակ Փելոսին առաջինը չէ, ով կոչ է անում վարչակազմին նման քայլի դիմել։ Այս ամսվա սկզբին հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը և նրա գործընկեր դեմոկրատ Ռիչարդ Բլումենտալը մեկնեցին Կիև՝ քննարկելու մայիսին իրենց ներկայացրած օրինագիծը, որը վերաբերում էր ահաբեկչությունը հովանավորող պետության կարգավիճակին:

Սակայն Բայդենի վարչակազմը կարծես թե չի ցանկանում գնալ այս քայլին։ Պետքարտուղարության խոսնակն ավելի վաղ հայտարարել էր, որ ներկայիս պատժամիջոցների ռեժիմը բավարար է վարչակազմի նպատակներին հասնելու համար:

Բացի այդ, ահաբեկչության պետական հովանավոր լինելը կհանգեցնի երկրորդական պատժամիջոցների, որոնք ԱՄՆ-ը պետք է կիրառի այն անձանց և երկրների դեմ, որոնք բիզնես գործունեություն են ծավալում Ռուսաստանի հետ:

Այս կարգավիճակը կարող է բարդացնել Ռուսաստանի վրա ճնշում գործադրող երկրների լայն կոալիցիա ստեղծելու գործընթացը։

Վանդերբիլտի իրավունքի դպրոցի փորձագետ Ինգրիդ Բրանկ Վուրթը համաձայն է, որ պատժամիջոցները, որոնք կկիրառվեն Ռուսաստանին ահաբեկչության հովանավոր պետություն ճանաչոումից հետո, կարող են ավելի ծանր լինել, քան անհրաժեշտ է Կրեմլին պատժելու համար:

«Ռուսաստանն արդեն գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների հսկայական ճնշման տակ», – ասաց նա:

Բացի այդ, Վուրթն ասում է, որ իրեն հատկապես անհանգստացնում են Ռուսաստանի դեմ քաղաքացիական հայցեր ներկայացնելու հետևանքները:

Տեսականորեն, ԱՄՆ հայցվորները կկարողանան դատի տալ Ռուսաստանին վնասի փոխհատուցման համար, որը կարող է վճարվել ամերիկյան ֆինանսական հաստատություններում ներկայումս սառեցված ռուսական ակտիվներից:

«Եթե մենք այս գումարը տանք ամերիկացի հայցվորներին, մենք չենք կարողանա այն օգտագործել որպես սակարկության առարկա Ռուսաստանի հետ բանակցություններում», – ասել է Վուրթը: