ԲՀԿ ընտրակաշառքի գործով քրեական հետապնդումները դադարեցվում են. ինչ է սպասվում Գագիկ Ծառուկյանին․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.05.2026 | 12:36
Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
16.05.2026 | 12:34
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 16-ի դրությամբ
16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
16.05.2026 | 10:52
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են են Ստավրոպոլը․ «Ազոտ» քիմիական գործարանը հրդեհվել է
16.05.2026 | 10:40
Մատեյս դե Լիգտը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
16.05.2026 | 10:16
Հրդեհ Ստեփանավան քաղաքում
16.05.2026 | 09:51
«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել Մանուել Նոյերի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին ընտրակաշառք բաժանելու քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձանցից ավելի քան մեկ տասնյակի քրեական հետապնդումը վաղեմության ժամկետը լրանալու հիմքով դադարեցվել է։ Եթե անձը համաձայնում է իր նկատմամբ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդման դադարեցմանը՝ նշանակում է  հաստատված է համարվել նրա կողմից համապատասխան արարքի կատարման համգամանքը։
2017 թվականի խորհրդարանական ընտրություններին «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ընտրակաշառք տալը կազմակերպելու համար որպես մեղադրյալ ներգրավված է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Ուղիղ երկու տարի առաջ հենց այս գործի շրջանակներում էլ այն ժամանակ իրեն ընդդիմադիր գործիչ համարող Ծառուկյանը զրկվեց անձեռնմխելիությունից և կալանավորվեց։ Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը միաձայն կողմ քվեարկեց գլխավոր դատախազի երկու միջնրոդություններին։ Ծառուկյանը, սակայն, մեկ ամիս կալանքի տակ մնալուց հետո գրավի դիմաց ազատ արձակվեց։
ԲՀԿ առաջնորդի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու իրավապահների գործողություններին նախորդել էր Գագիկ Ծառուկյանի սուր քննադատությունն՝ ուղղված կառավարությանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ծառուկյանը այն ժամանակ հանդես եկավ նաև կառավարության և վարչապետի հրաժարականի պահանջով՝ պնդելով, թե քրեական հետապնդման է ենթարկվում հենց այդ պահանջի և Փաշինյանին քննադատելու համար։ Իսկ իրավապահների՝ այդ օրերին իր առանձնատանը իրականացված խուզարկությունից հետո լրագրողների հետ կարճ ճեպազրույցում խոստացավ «գնալ մինչև վերջ»։
Մինչ Ծառուկյանը հայտարարում էր, թե քաղաքական ճնշումների է ենթարկվում, այն ժամանակ իշխող «Իմ քայլը» խմբակցությունից հակադարձում էին՝ հարուցված քրեական գործերի պատճառով է Ծառուկյանը քննադատում իշխանությանը և խոսում գործադիրի ու նրա ղեկավարի հրաժարականի մասին։
Վերլուծելով իրավապահների գործողությունները՝  իրավապաշտպան Նինա Կարապետյանցը պնդում է՝ գործում, այդուհանդերձ, կային քաղաքական էլեմենտներ: Իսկ վաղեմության ժամկետի անցնելու հիմքով քրեական հետապնդումները դադարեցնելու պրակտիկան, ըստ իրավապաշտպանի, նոր չէ։ Իրավապաշտպանը նաև հավելում է՝ քրեական գործերի նման ելքերը վկայում են, որ իրավունքի, ազատության, ժողովրդավարության բաստիոն լինելու մասին պնդումները, մեղմ ասած, չափազանցված են։ Այժմ էլ է կիրառվում այն արատավոր գործիքակազմը, որ կար նախորդ իշխանության օրոք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էլեն Սոլկարյան

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2022. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: