Հայ-թուրքական սահմանը բացելու ենք առանց նախապայմանների. Սելահհաթթին Դեմիրթաշը՝ բանտից

Լուրեր

02.03.2026 | 17:54
Ամերիկացի զինծառայողների շրջանում զոհերի թիվը հասել է 4-ի. CENTCOM
02.03.2026 | 17:43
Փետրվարը բուլինգի կանխարգելման ամիս էր, և տարբեր դպրոցներում այս թեմայով միջոցառումներ են կազմակերպվել․ փոխնախարար
02.03.2026 | 17:36
Իսրայելը հայտնել է Բեյրութին ավիահարվածի հետևանքով «Հըզբոլլահ»-ի հետախուզության ղեկավարի սպանվելու մասին
02.03.2026 | 17:27
Պեսկովը նշել է՝ ինչպես կարող են ԱՄՆ-ի հարվածները Իրանին ազդել Ուկրաինայի հարցով բանակցությունների վրա
02.03.2026 | 17:19
Ֆրանսիսկո Ֆիլիո․ Հիանալի տպավորություններով եմ հեռանում Հայաստանից
02.03.2026 | 17:10
Թոշակն ու զամբյուղը տարբեր հաշվարկներով․ ինչ են փոխում թվերը
02.03.2026 | 17:02
Իրանի նախագահը պաշտպանության նախարարի պաշտոնակատար է նշանակել
02.03.2026 | 16:54
Նավթի գները կտրուկ աճել են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հարվածելուց հետո
02.03.2026 | 16:48
Միրզոյանն ու Կոսը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
02.03.2026 | 16:39
ԱՄՆ-ը հայտնել է, որ Քուվեյթում երեք ամերիկյան ինքնաթիռ է խոցվել «բարեկամական կրակից»
02.03.2026 | 16:32
Իրանից 312 մարդ է տարհանվել Ադրբեջանի սահմանով
02.03.2026 | 16:24
WTA․ Էլինա Ավանեսյանը մեծ նահանջ է գրանցել
02.03.2026 | 16:15
Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները պետք է նախապես քննարկվեին ՄԱԿ-ում․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
02.03.2026 | 16:06
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն չի կարողանում վերադառնալ Աբու Դաբիից՝ «ստեղծված իրավիճակի պատճառով»
02.03.2026 | 15:58
Իսրայելը չի բացառում ցամաքային գործողությունները Լիբանանում
Բոլորը

Անկարայի «Hilton» հյուրանոցում կայացել է  Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) ժողովը, որի ընթացքում հրապարակվել է կուսակցության նախընտրական ծրագիրը։ Այն կյանքի կկոչվի, եթե HDP-ն հաղթի հունիսի 24-ին Թուրքիայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում. փոխանցում է ermenihaber-ը:

Վերոնշյալ ծրագրի հեղինակն է Սելահհաթթին Դեմիրթաշը, ով հանդիսանում է HDP-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու։ Նա այժմ բանտում է։

Ծրագրում խոսվում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությունում իրականացվելիք քայլերի և փոփոխությունների մասին։

Արտաքին քաղաքականության վերաբերյալ  հատվածում խոսվում է նաև հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի մասին:

«Հայաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական արգելքը (էմբարգո) վերացվելու է, տնտեսական ոլորտում իրականացվելու են անհրաժեշտ քայլեր, զարգացվելու են քաղաքական և դիվանագիտական հարաբերությունները։ Թուրքիայի կողմից միակողմանի փակված հայ-թուրքական սահմանը բացելու ենք առանց նախապայմանների։ Աջակցելու ենք Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը միտված ջանքերին»,-ասված է ծրագրում։