Ռուսական բանակը սպառվում է, Ուկրաինան կարող է անցնել հակահարձակման․բրիտանական հետախուզություն

Լուրեր

08.06.2026 | 13:35
Միջազգային հանրապետական ինստիտուտի դիտորդական առաքելության մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 13:32
Սոցիալական կրեդիտների մի մասն ուղղելու ենք լրատվամիջոցներին ու ՀԿ-ներին. ֆինանսների նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 13:24
2025 թվականի բյուջեի կատարողականի նախնական քննարկումները ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 13:15
Ուկրաինական ԱԹՍ-ն Ղրիմում հարվածել է Մոսկվա-Սիմֆերոպոլ գնացքին
08.06.2026 | 13:08
Հիմա հենց այն ժամանակն է, որ Եվրամիությունն իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին․ Զելենսկին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
08.06.2026 | 13:03
Վարչական ռեսուրսի չարաշահման դեմ գործիքակազմը բավարար չէ․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:55
ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանի խորհրդարանական ընտրությունները բաց և մրցակցային է անվանել
08.06.2026 | 12:48
ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը՝ ըստ ԿԸՀ-ի նախնական արդյունքների
08.06.2026 | 12:41
«Ականատես» դիտորդական առաքելության ասուլիսը. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 12:40
Ամենամեծ խնդիրն ընտրակաշառքն է եղել․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:34
Որ ուժը որքան ձայն է ստացել. ԿԸՀ նախագահը ներկայացնում է նախնական արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:24
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է խաղաղության և կայունության համար․ Անտոնիո Կոշտան շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 12:19
Էդմեն Շահբազյանի մասնակցությամբ մենամարտը լավագույնն է ճանաչվել UFC-ի մրցաշարում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:10
ԱԺ անցնող ուժերը՝ ըստ նախնական արդյունքների // Ձերբակալվածներ տեղամասի մոտ դանակահարության գործով․ ԼՈՒՐԵՐ
08.06.2026 | 12:03
ՄԻՊ աշխատակազմը ընտրությունների օրը ստացել է 112 հեռախոսազանգ, 65 խնդիր լուծում է ստացել
Բոլորը

Բրիտանական արտաքին հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրը հայտարարել է, որ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում ռուսական զորքերի համար գնալով ավելի դժվար է լինելու նոր ծառայողների ներգրավելը և ռազմաճակատ զենք հասցնելը։ Նրա կարծիքով՝ Ուկրաինայի համար դա նշանակում է հակահարձակման համար պատուհանի առաջացում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Կարծում եմ նրանք շուտով  կսպառվեն։ Նրանք ստիպված են լինելու դադար տալ, և դա ուկրաինացիներին հնարավորություն կտա պատասխան հարված հասցնելու»,-ասել է Մուրը ԱՄՆ-ում անվտանգության ֆորումի ժամանակ։

Նա նշել է, որ Ռուսաստանի համար ամենամեծ ձախողումն այն է, որ Մոսկվան չկարողացավ հասնել իր սկզբնական նպատակներին՝ գրավել Կիևը, հեռացնել Ուկրաինայի նախագահին ու Արևմուտքում տարաձայնություններ առաջացնել։ Նա ռուսական ներխուժումն անվանել է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայում ագրեսիայի ամենասարսափելի, անթաքույց գործողությունը:

Մուրը նաև հաստատել է  ռուսական բանակի կորուստների  մասին ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ուիլիամ Բըրնսի հնչեցրած թիվը՝ 15,000։ Նա, սակայն, այդ տվյալներն անվանել է «պահպանողական գնահատական»։

Էմմա Չոբանյան