Վարչապետին է ներկայացվել Գնումների համակարգի զարգացման հայեցակարգի նախագիծը

Լուրեր

15.04.2026 | 17:45
Մայիսի 3-5-ը ՀՀ-ում կարգելվեն անօդաչու օդանավերի թռիչքները․ խոսքը չի վերաբերում ամբողջ օդային տարածքի փակմանը
15.04.2026 | 17:38
Մոսկվան ու Բաքուն համաձայնության են եկել․ կողմերը հայտարարություն են տարածել AZAL-ի ինքնաթիռի վթարի հետ կապված
15.04.2026 | 17:30
Հայտնի են Հայաստանի հավաքականների կազմերը ծանրամարտի երիտասարդական ԵԱ-ում
15.04.2026 | 17:18
21 ուժ ԿԸՀ-ում օգտահաշիվ է բացել ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելու համար
15.04.2026 | 17:09
Թրամփը հայտարարել է, թե իրեն «չի մտահոգում» Վիկտոր Օրբանի պարտությունը Հունգարիայի ընտրություններում
15.04.2026 | 17:00
7․4 մլն դրամ․ Գուրգեն Սիմոնյանը՝ սեփական կուսակցության գլխավոր նվիրատու
15.04.2026 | 16:52
Իսրայելը հարվածել է Լիբանանին. «Հըզբոլլահ»-ն իր հերթին հրթիռակոծել է Իսրայելի հյուսիսը
15.04.2026 | 16:44
Փաշինյանը ներկա է գտնվել եզդիական համայնքի Նոր տարվան նվիրված միջոցառմանը
15.04.2026 | 16:36
Հերթական զինված հարձակումը Թուրքիայի դպրոցներից մեկում․ զոհեր և տասնյակ վիրավորներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
15.04.2026 | 16:26
Մանուկ խաղաղությունը դարձել է պատերազմի եռագլուխ կուսակցության հիմնական թիրախը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 16:22
Կիրանցի դպրոցի աշակերտները Ադրբեջանից 30 մ հեռավորության վրա ֆուտբոլ են խաղում, սա է խաղաղությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 16:14
ԱՄՆ պաշտոնյաներն այցով Բաքվում են
15.04.2026 | 16:06
ՀՀ-ում կյանքի միջին տևողությունը 78,6 է, ռեկորդային ցուցանիշ է․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 16:03
Պատժամիջոցների տակ գտնվող իրանական լցանավը հատել է Հորմուզի նեղուցը՝ չնայած ԱՄՆ-ի շրջափակմանը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Գնումների համակարգի զարգացման հայեցակարգի նախագիծը․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը նշել է, որ գնումների ոլորտի զարգացման հարցը կառավարության շարունակական քննարկումների կարևորագույն թեմաներից մեկն է, որն ունի շատ նրբություններ, բարդություններ և կարևորություն: «Խոսքը վերաբերում է պետական գնումներին, այսինքն՝ ըստ էության, պետական բյուջեի միջոցով իրականացվող ծրագրերին, որն ունի երկու կոմպոնենտ: Մեկը՝ ֆինանսների ծախսման և ծրագրերի իրականացման արդյունավետությունն է, և մենք այդտեղ հաճախ ենք խնդիրներ ունենում: Դրանց մի խումբը կապված է նրա հետ, որ շատ դեպքերում ամենաէժան գին առաջարկող ընկերությունը միշտ չէ, որ առաջարկում է ոչ միայն ամենաորակով, այլև ընդհանրապես՝ որակով ծառայություն:

Երկրորդը՝ շատ դեպքերում խնդիրներ ենք ունենում ոչ թե գնի և որակի, այլ կատարվածի ժամանակի և արագության հետ: Մյուս դեպքերում՝ շատ հաճախ խնդիր ենք ունենում, որ ստիպված ենք լինում մեկ անձից գնում իրականացնել: Այսօր էլ կառավարության նիստում այդպիսի դեպք ունեցանք: Իհարկե, սա օբյեկտիվ, ֆորսմաժորային իրավիճակների հետ է կապված լինում, բայց նաև ուղիղ գնումների դեպքում միշտ վստահ չենք լինում, թե ինչքանով արդյունավետ գին տվեցինք այդ ծառայության համար:

Մյուս կողմից՝ մեր գնումների համակարգը, ընդհարապես՝ մեր պետական համակարգը ժամանակի, այսպես ասած, ֆինանսական գնահատման ոչ մի մեխանիզմ չունի: Նույն գնումների ընթացակարգը շատ դեպքերում երկար է ձգվում այն պատճառով, որ պարտվողը դատի է տալիս հաղթողին, պրոցեսը երկար ժամանակ է տևում, հետո՝ հաղթողն է դատի տալիս պարտվողին, հետո երկուսով են դատի տալիս կառավարությանը: Այս ամենը նորմալ է, մենք դեմ չենք, որ դատական և օրենսդրական շրջանակներում պարզաբանումներ տեղի ունենան: Հետո՝ այդ ծրագրերը կամ չեն իրականացվում, կամ իրականացվում են նախատեսվածից մեկ կամ երկու տարի ուշ:

Մենք մեթոդ չունենք հաշվելու, թե ուշ իրականացման հետևանքով պետությունը որքան գումար կորցրեց: Հնարավոր է՝ ենթադրենք 3 մլն դրամի շուրջ 4 տարի դատական վեճ ունենանք, բայց ոչ ոք չի հաշվում այդ ընթացքում պետությունը շահե՞ց, թե՝ չշահեց: Հնարավոր է, որ մի քանի միլիարդ դրամ կորցրեցինք: Ընդ որում, այսպիսի դեպքերում նաև բարոյական վնասի խնդիր կա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը հիշեցրել է՝ եղել է դեպք, որ գյուղական բնակավայրերից մեկում դպրոցի շենքի կառուցման շինարարությունը դատական գործընթացների պատճառով տարի ու կես ձգձգվել է և հայտնի չէ, թե այն երբ կավարտվի: «Այդ ընթացքում երեխաները դպրոց չգնացին և այլն: Դրա վնասը որևէ մեկը հաշվե՞լ է, թե՝ չի հաշվել: Բայց մյուս կողմից էլ, իհարկե, հակառակը կա, որ այնուամենայնիվ, գնի ճշգրտման ամենաարդյունավետ մեխանիզմը զուտ տրամաբանորեն մրցութային կարգն է: Հիշում եք, թե այս ընթացքում ինչքան փոփոխություններ ենք արել գնումների համակարգում: Պետք է անկեղծ ասել, որ փնտրտուքների մեջ ենք, և ոսկե միջինը գտնել այս պահի դրությամբ մեզ չի հաջողվել:

Հույս ունենանք, որ Ֆինանսների նախարարությունը գտել է այդ ոսկե միջինը և մեզ այսօր կառաջարկի: Մենք պետք է անհոգնել շարունակենք այս թեմայի քննարկումը մինչև, այնուամենայնիվ, արդյունավետության հասնենք: Բայց ամենամեծ խնդիրը հետևյալն է՝ հիշենք, որ իրականում ամեն ինչ կարողանում ենք գնանշել, ամեն ինչ՝ բացարձակապես, բացի ամենաթանկարժեք բանից, իսկ ամենաթանկ բանը ժամանակն է: Մինչ այս պահը գոնե ես չեմ հանդիպել, որ ունենանք ժամանակը գնանշելու մեթոդաբանություն: Իսկ ժամանակն ինչո՞ւ է ամենաթանկը, քանի որ թերևս այն քիչ բաներից է կամ միակ բանը, որ այլևս հետ չես բերի: Այսինքն՝ այն կամ արդյունավետ օգտագործվեց, կամ չօգտագործվեց, կամ էլ հակառակ նպատակով օգտագործվեց»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև անդրադարձ է կատարվել գնումների համակարգում առկա հիմնական խնդիրներին, գնումների էլեկտրոնային համակարգի ոչ արդիական վիճակին, գնումների գործընթացի պլանավորմանը, ընթացակարգերին: Նշվել է, որ ներկայումս ընթացքի մեջ են գնումների նոր համակարգի մշակման աշխատանքները: Ռազմավարության նախագծով նախատեսվում է գնման ընթացակարգերի թվայնացում, գործիքակազմերի արդիականացում, գնումների մասնագետների վերապատրաստում, կարողությունների զարգացում և պայմանագրերի կառավարման գործընթացի բարելավում:

Նախագծի հիմնական նպատակն է՝ թիրախային կերպով շարունակական բարելավել գնումների համակարգը, իրականացնել գնումների մասնակիցների ռեյտինգավորում, բարելավել նաև մեկ անձից գնումների իրականացման համակարգը՝ պատասխանատվության հակակշռված ճկունության աճի ապահովմամբ:

Նախագծի շուրջ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել հարցադրումներով, դիտարկումներով և առաջարկություններով:

Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է գնումների ոլորտի հետևողական բարելավման անհրաժեշտությունը և հանձնարարել՝ հաշվի առնելով քննարկման արդյունքները, նախագիծը լրամշակել: