Պետական սեփականության գույքն օտարվել է շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքից շուրջ 39 անգամ պակաս գնով

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում են պետական սեփականություն հանդիսացող գույքի մասնավորեցման գործընթացի՝ օրենսդրության պահանջներին համապատասխանության վիճակի ուսումնասիրությունները․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

«ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից և ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացած փաստաթղթերի հիման վրա իրականացված հերթական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ գնահատող ընկերությունը 2016թ. իրականացրել է պետական սեփականություն հանդիսացող՝ Աբովյան քաղաքի Ուսանողական թաղամաս թիվ 4/5 հասցեում գտնվող 708.28 քմ մակերեսով շինության և 1,064.4 քմ մակերեսով հողամասի գնահատում: Դրա արդյունքում 01.12.2016թ. ընկերության կողմից տրված եզրակացությամբ նշված գույքի ընդհանուր արժեքը կազմել է ընդամենը 8.151.920 ՀՀ դրամ: Ընդ որում՝ եզրակացությունը ՀՀ գլխավոր դատախազությանը չի տրամադրվել այն հիմնավորմամբ, որ բացակայում է գույքի օտարման գործից: Իսկ ընկերության և ՀՀ պետական գույքի կառավարման վարչության միջև ծառայությունների մատուցման գործընթացն իրականացվել է առանց ծառայությունների մատուցման պայմանագրի:

ՀՀ կառավարության 13.06.2003թ. թիվ 882-Ն որոշմամբ սահմանված կարգով անցկացված մրցույթի արդյունքում 02.05.2018թ. կնքված պայմանագրով վերը նշված գույքն օտարվել է 2.003.418 ՀՀ դրամով:

Մինչդեռ ՀՀ Կադաստրի կոմիտեի «e-cadastre.am» կայքում առկա տվյալների համաձայն՝ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի հիման վրա նշված անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմել է 78.074.138 ՀՀ դրամ:

Այսինքն, ուսումնասիրությունից հետևում է, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով, խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջները, գույքի գնահատումն իրականացվել է առանց իրավական հիմքի՝ պայմանագիր կնքելու: Ընկերության մասնագետի կողմից 01.12.2016թ. կազմած եզրակացությամբ ավելի քան 78մլն դրամ արժեքով վերոնշյալ անշարժ գույքը գնահատվել է մոտ 8մլն դրամ, այսինքն՝ շուրջ 10 անգամ պակաս, որն էլ մրցութային հանձնաժողովի կողմից հիմք է ընդունվել նշված անշարժ գույքի օտարման մրցույթի համար: Արդյունքում, նշված գույքն օտարվել է շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքից շուրջ 39 անգամ պակաս՝ ընդամենը 2մլն դրամով՝ պետությանը պատճառելով շուրջ 76մլն ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել արարքի կատարման պահին գործող՝ ՀՀ քրեական նախկին օրենսգրքով նախատեսված 315-րդ հոդվածի 2-րդ մասով (գործող ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մաս) նախատեսված արարքի հատկանիշների մասին վկայող տվյալներ՝ ուսումնասիրության արդյունքները՝ կից փաստաթղթերով, ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։