Գերմանացի վերլուծաբանը համաշխարհային պատերազմ է կանխատեսել Չինաստանի հավակնությունների պատճառով

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

Չինաստանի հավակնությունները դուրս են գալիս Թայվանից և, եթե չվերահսկվեն, կարող են հանգեցնել համաշխարհային պատերազմի: Այս մասին զգուշացրել է միջազգային քաղաքականության փորձագետ, Նյու Յորքի Քարնեգիի խորհրդի միջազգային հարաբերությունների էթիկայի ավագ գիտաշխատող, Լյունեբուրգի համալսարանի էթիկայի և աստվածաբանության պատվավոր պրոֆեսոր Ալեքսանդր Գերլախը (Գերմանիա), հայտնում է Merkur.de-ն։

Գերմանացի վերլուծաբանը կանխատեսում է խոշոր ռազմական հակամարտություն. նա վստահ է, որ փոքրիկ վրիպում բավական է, որպեսզի Թայվանի հարցը վերածվի համաշխարհային պատերազմի։

« Վլադիմիր Պուտինը և Սի Ցզինպինը երկուսն էլ ցանկանում են փոխել առկա աշխարհակարգը։ Նրանց մտածելակերպը և վարքագիծը տրամագծորեն հակառակ է այն ամենին, ինչն այսօր բնորոշում է մեր աշխարհը»,- ասել է Գերլախը:

Փորձագետը կոչ է արել վերահսկել Չինաստանի և Թայվանի հարաբերությունները, քանի որ իրավիճակը, նրա կարծիքով, «շատ նման է» Ուկրաինայի հակամարտությանը։ «Ռուսները թերագնահատեցին ուկրաինական բնակչության դիմադրողականությունը։ Պեկինը հիմա տեսնում է, թե ինչ է տեղի ունենում, երբ հարձակման ենթարկված երկրի բնակչությունը չի կանգնում ճանապարհի եզրին և չի վանկարկում «Օվսաննա»: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ դա չի փոխի Թայվանի  բռնակցմանէ Չինաստանի երկարաժամկետ ռազմավարությունը»,- ասել է նա։

Գերլախի տվյալներով ՉԺՀ-ի ուժային օղակներում 2027 թվականն է նշվում որպես Թայվան հնարավոր ներխուժման  ժամկետ, «որովհետև այդ ժամանակ ՉԺՀ-ում ռազմական բարեփոխումները կավարտվեն»։
Միաժամանակ , ըստ փորձագետի , կոնկրետ ասել հնարավոր չէ , թե դա երբ տեղի կունենա, քանի որ որոշիչ են նաև այլ գործոններ։ Օրինակ՝ այն հարցը, թե ինչպես են թայվանցի զինվորականները պատրաստվում դիմագրավել Չինաստանից եկող սպառնալիքին»,- եզրափակել է նա։
Ավելի վաղ Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Ու Ցիանը հայտարարել էր, որ ՉԺՀ-ի զինված ուժերը պատրաստ են ցանկացած պահի պատերազմ սկսել «թայվանցի անջատողականների դեմ» և «դադարեցնել արտաքին ուժերի փորձերը՝ հասնելու կղզու, այսպես կոչված, անկախությանը»՝ արձագանքելով ԱՄՆ հանրապետական սենատոր Ռիկ Սքոթի այցին Թայվան։

Տաթև Ֆռանգյան