1-ին կիսամյակի ընթացքում ԱԱԾ-ի կողմից ՀՀ պետական իրավասու տարբեր մարմիններին փոխանցվել է 1322 նյութ

Լուրեր

08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
Բոլորը

Հաշվետու ժամանակահատվածում օրենքով իրենց վերապահված գործառույթների իրականացման արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական իրավասու տարբեր մարմիններին փոխանցվել է 1322 նյութ կամ սկզբնական տեղեկատվություն՝ օրենքով սահմանված կարգով դրանց հետագա ընթացքը որոշելու համար, որոնց հիման վրա հարուցվել են 227 քրեական գործեր․ տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ-ից։

Տնտեսական ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 138 նյութ, որոնց մի մասը դեռ գտնվում է քննության փուլում, դրանցից 69-ը՝ պաշտոնական դիրքի չարաշահումների և յուրացումների, 47-ը՝ տնտեսական գործունեության զանազան խախտումների, այդ թվում՝ մաքսանենգ կամ կեղծ ապրանքագրերով ներմուծումների, ինչպես նաև հարկերից և տուրքերից խուսափումների, 18-ը՝ աշխատավարձի տրամադրում իրականում չաշխատող անձի, 4-ը՝ փոխհատուցման անօրինական տրամադրումների մասին։

Թմրանյութերի և հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 36 նյութ, որոնց մի մասը դեռ գտնվում է քննության փուլում, դրանցից 19-ը՝ թմրանյութերի և հոգեմետ նյութերի մաքսանենգ ներմուծման, կամ իրացման, 17-ը՝ թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի անօրինական օգտագործման վերաբերյալ։

Նշված ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչների վարույթում եղել են 486 քրեական գործեր, որից Դեպարտամենտի քննիչների կողմից հարուցվել է 238 քրեական գործ, 145 քրեական գործ ստացվել է այլ մարմիններից, վերսկսվել է 29 քրեական գործի վարույթ, 5-ը հարուցվել են տվյալ տարածքը սպասարկող դատախազի կողմից, 1-ը վերադարձվել է լրացուցիչ քննության, իսկ թվով 68 քրեական գործ փոխանցվել է 2021 թվականից:
Հաշվետու ժամանակահատվածում քննչական դեպարտամենտի վարույթում քննված քրեական գործերից դատարան է ուղարկվել 41 քրեական գործ 65 անձանց նկատմամբ, կարճվել է՝ 99-ը, կասեցվել է 54 քրեական գործերի վարույթ, 127 քրեական գործ ուղարկվել է՝ ըստ քննչական ենթակայության, 30 քրեական գործ միացվել է ՔԴ-ում քննվող այլ քրեական գործերի, 135 քրեական գործերի նախաքննությունը շարունակվել է:

Հաշվետու ժամանակահատվածում ավարտված և քննված քրեական գործերով վնասը կազմել է 30.182.306.301 ՀՀ դրամ, որից պետությանը՝ 27.871.735.394 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց՝ 373.356.815 ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական անձանց՝ 1.937.214.092 ՀՀ դրամ։

Նշված վնասից նախաքննության փուլում ընդհանուր վերականգնվել է 12.750.705.965 ՀՀ դրամ գումար, որից պետությանը՝ 12.480.134.748 ՀՀ դրամ, իսկ իրավաբանական անձանց՝ 270.251.217 ՀՀ դրամ։