Երևանի քաղաքապետարանն ու Եվրոպական ներդրումային բանկն ընդլայնում են գործակցությունը

Լուրեր

01.05.2026 | 10:00
Մայիսի 2-ից 5-ը Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն
01.05.2026 | 09:46
Աշխատում է քաղաքացին՝ զարգանում է տնտեսությունը՝ ապահովելով պետության առաջընթացը․ Ալեն Սիմոնյան
01.05.2026 | 09:27
Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է ապրում, և սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ է․ ՀՀ վարչապետի ուղերձը
30.04.2026 | 23:18
ՀՀ 4 քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.04.2026 | 22:58
«Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարի վթարման հետևանքով Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 21 ժամ ջուր չի լինի
30.04.2026 | 22:37
Մայիսի եղանակի կանխատեսումը
30.04.2026 | 22:19
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Լա Սկալայի օպերային թատրոնի համագործակցությունը՝ Օմանում
30.04.2026 | 22:02
Բելգիայում ՀՀ դեսպանը Եվրախորհրդարանին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին աջակցող բանաձևի համար
30.04.2026 | 21:46
Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության հաղթողները
30.04.2026 | 21:29
Այսօրվա փաստաթղթի ստորագրումը նշանակալի քայլ է գյուղական զարգացման ամրապնդման ճանապարհին. Պապոյան
30.04.2026 | 21:13
Cloudflare-ը ռուսական MAX մեսենջերը լրտեսական հավելված է ճանաչել
30.04.2026 | 21:00
ՔՊ-ն տապալել է բարեփոխումները, «Ուժեղ Հայաստանը» մաքուր ռուսական ուժ է. մենք այլընտրանք ենք առաջարկում. Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 20:48
Մեր ազգն այժմ պետք է կենտրոնանա ներկայի և ապագայի վրա, այլ ոչ թե մնա անցյալում. Արարատ Միրզոյանի հարցազրույցը France 24-ին
30.04.2026 | 20:39
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
30.04.2026 | 20:27
Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին
Բոլորը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի տարածաշրջանային ղեկավար Մաչեյ Չուռայի հետ: Հանդիպման շրջանակում կողմերն անդրադարձել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին ու նախանշել առաջիկա անելիքները:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից, Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում մայրաքաղաքում իրականացվում են մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքները, քայլեր են ձեռնարկվում երևանյան պոլիկլինիկաներն ու հիվանդանոցները ևս նախագծում ընդգրկելու ուղղությամբ: Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի շրջանակում էլ նախատեսվում է Նուբարաշենի աղբավայրին հարակից տարածքում կառուցել նոր աղբավայր, ինչպես նաև փակել Նուբարաշենի և Աջափնյակի գործող աղբավայրերը:

«Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում հստակեցնել գործակցության նոր ուղղությունները՝ ծրագրերը գործնական փուլ տեղափոխելու նպատակով:

Կարևորելով գործակցության ընդլայնումը՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նկատել է, որ համատեղ ծրագրերը լուրջ դերակատարում կարող են ունենալ բնակիչների կյանքի որակի բարձրացման վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Եվրոպական ներդրումային բանկի տարածաշրջանային ղեկավար Մաչեյ Չուռան էլ իր հերթին նշել է, որ Երևանի քաղաքապետարանը վստահելի գործընկեր է իրենց համար, և ընդգծել, որ բանկը պատրաստակամ է ընդլայնել ծրագրերն ու ընդգրկել նոր ոլորտներ: