Կարեն Անդրեասյանը կարևորել է արդար դատաքննության իրականացման, ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի հերթական նիստը, որով ազդարարվել է նոր՝ 2023-2025 թթ. Մարդու իրավունքների պաշտպանության գործողության ծրագրի նախագծման աշխատանքների մեկնարկը: Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Համակարգող խորհրդի, որի կազմում են, ինչպես ներկայացուցիչներ պետական մարմիններից, այնպես էլ հասարակական կազմակերպություններ, առաքելությունն է իրականացնել մոնիթորինգ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության և գործողությունների ծրագրի նկատմամբ:

Համակարգող խորհրդի նախագահ, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը բացման խոսքում շնորհակալություն է հայտնել միջոցառման բոլոր ներկաներին, միջազգային գործընկերներին՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում զգալի ներդրում ունենալու և Արդարադատության նախարարության հետ կառուցողական համագործակցություն ծավալելու համար:

Ելույթի խոսքում արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նշել է, որ թեև Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող առաջին գործողությունների ծրագիրը հաստատվել է դեռևս 2014 թվականին, սակայն ակնհայտ է ներկայումս գործող Կառավարության մոտեցումների փոփոխությունը և կարևորության ընդգծումն այս ռազմավարական փաստաթղթի նկատմամբ:

Նախարար Անդրեասյանը բարձրաձայնել է Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում առանձնակի կարևորություն ներկայացնող խնդիրները և հատկապես շեշտադրել՝ արդարադատության նախարարության կողմից այդ ուղղությամբ ներկայումս ձեռնարկվող միջոցառումների մասին, այդ թվում՝ Հայաստանում արբիտրաժային նոր կենտրոնի և քրեակատարողական նոր հիմնարկի հիմնադրման անհրաժեշտության ու կարևորության մասին։ Այս լույսի ներքո, նախարարն ընդգծել է ուժի մեջ մտած քրեական, քրեադատավարական և քրեակատարողական նոր օրենսգրքերը։

Նշվածի համատեքստում, նախարարը կարևորել է արդար դատաքննության իրականացման, ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանության, խտրականության դեմ պայքարի և խոսքի ազատության իրավունքի լիարժեք կարգավորման հարցերը։

Բացման խոսքով հանդես են եկել նաև ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավար Նաթիա Նացվլիշվիլին՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության կարևորությունը և շնորհակալություն հայտնելով միջոցառման ներկաներին և բոլոր գործընկերներին համագործակցության համար:

Խորհրդի նիստի ընթացքում ՀՀ արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, առողջապահության, պաշտպանության նախարարությունները, քննչական կոմիտեն ներկայացրել են Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրով նախատեսված իրենց կողմից իրականացված միջոցառումների հաշվետվությունները:
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են ոլորտում առկա խնդիրների մասին և մի շարք առաջարկություններ ներկայացրել նոր գործողությունների ծրագրի համար:

Միջազգային գործընկերները՝ ԵՄ պատվիրակությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, ԵԽ գրասենյակը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը և այլ գործընկերներ իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցելու արդարադատության նախարարությանը և շարունակելու արդեն իսկ ձևավորված արդյունավետ համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության հարցում:

Միջոցառումը տեղի է ունեցել արդարադատության նախարարության նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ: