ՀՀ-ն մնում է երկրորդ խմբի երկրների շարքում․ հրապարակվել է «Մարդկանց թրաֆիքինգի մասին» ԱՄՆ-ի 2022 թ․ զեկույցը

Լուրեր

12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Բոլորը

2022թ․ հուլիսի 19-ին ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հրապարակեց «Մարդկանց թրաֆիքինգի մասին» 2022 թ․ զեկույցը։ Արդեն երկրորդ տարին անընդմեջ Հայաստանը տեղ է գրավում երկրորդ խմբի երկրների շարքում։
Զեկույցում նշվում է, որ Հայաստանի կառավարությունը լիովին չի իրագործել թրաֆիքինգի վերացման համար անհրաժեշտ նվազագույն քայլերը, սակայն զգալի ջանքեր է գործադրում դրա համար։ Կառավարությունը ընդհանուր աճող ջանքեր է ցուցաբերել նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատ՝ հաշվի առնելով COVID-19 համաճարակի ազդեցությունը։

Այս ջանքերը ներառում են թրաֆիքինգի մեջ ներգրավված ավելի շատ անձանց քրեական հետապնդում և ավելի շատ զոհերի նույնականացում: 2014 թ.-ից ի վեր առաջին անգամ դատարանները վճիռ են կայացրել  աշխատանքային թրաֆիքինգի համար: Այնուամենայնիվ, կառավարությունը մի քանի առանցքային ոլորտներում չի կարողացրել իրականացնել նվազագույն չափանիշները: Ոստիկանության կողմից տուժողների հարցաքննությունները երկար ժամեր են տևել, թեև, ըստ ներկայացված տվյալներ, օրինականության սահմաններում:

Զեկույցում նշվում է, որ առաջին արձագանքողները հետևողականորեն չեն ստուգել խոցելի բնակչությանը թրաֆիքինգի ցուցանիշները, մինչդեռ որոշ հեռավոր շրջաններում ոստիկանությունն անգամ չի ունեցել տեղեկատվություն և ուսուցում տուժածներին իրենց իրավունքների մասին տեղեկացնելու համար, իսկ տուժածները շարունակել են բախվել արդարադատության ցածր հասանելիությանը:

ՀՀ կառավարությունը պահպանել է իր նախորդ տարվա ֆինանսավորման ծավալը 2020-2022 թվականների ազգային գործողությունների ծրագրի (ԱԳԾ) իրականացման համար: Զեկույցում տեղեկացվում է, որ ՀՀ կառավարությունը հայտնաբերել է թրաֆիքինգի 32 զոհ, ինչը 2020 թ.-ի համեմատ (9 զոհ) բավականին մեծ աճ է: Նրանցից 24-ը եղել են սեռական թրաֆիքինգի զոհ, իսկ ութը` հարկադիր աշխատանքի: Տուժածներից 23 եղել է կին,  9-ը ՝ անչափահասներ (7 տղա և 2 աղջիկ)։ Բոլոր տուժածները հայեր են։

Զեկույցում նշվում է, որ վերջին հինգ տարիների ընթացքում, մարդկանց առևտրով զբաղվողները Հայաստանում շահագործում են ներքին և օտարերկրյա զոհերին, ինչպես նաև Հայաստանից արտերկրում գտնվողներին: Թրաֆիքինգի ենթարկողները աշխատանք փնտրող հայ միգրանտներին հարկադիր աշխատանքի մեջ շահագործում են Ռուսաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) և Թուրքիայում ՝ հաճախ խարդախությունների և աշխատանքային բրոքերների կողմից հավաքագրման ահռելի վճարների միջոցով: Նշվում է, որ հայ կանայք սեռական թրաֆիքինգի մեջ շահագործվում են նաև ԱՄԷ-ում և Թուրքիայում ։ Հայ կանայք սեռական ու աշխատանքային թրաֆիքինգի և հարկադիր մուրացկանության են ենթարկվում նաև երկրի ներսում:

Որոշ երեխաներ աշխատում են գյուղատնտեսության, շինարարության և ծառայությունների մատուցման ոլորտում երկրի ներսում: Հայկական գիշերային ակումբներում որպես պարուհիներ աշխատող ուկրաինացի, բելառուս և ռուս կանայք ևս խոցելի են սեռական թրաֆիքինգի նկատմամբ:

Թրաֆիքինգի ենթարկողները կարող են թիրախավորել իրանցի և հնդիկ միգրանտներին, ովքեր պատրաստակամորեն աշխատանք են փնտրում ոչ պաշտոնական հատվածում։
Նշվում է, որ  գյուղական շրջաններում բնակվող տղամարդիկ, ովքեր կրթություն չունեն, և  պետական հաստատությունների հոգա]ության ներքո գտնվող երեխաները շարունակում են խիստ խոցելի մնալ աշխատանքային թրաֆիքինգի նկատմամբ:

Նշվում է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է գործակցել Հայաստանի հետ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում։

Տաթև Ֆռանգյան