ԿԳՄՍՆ պարզաբանումը՝ նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենին ներկայացվող աշխատանքային ստաժի պահանջների վերաբերյալ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ, որով տնօրենի պաշտոնին հավակնորդների համար սահմանվում են մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի աշխատանքային ստաժի պահանջները, Հայաստանի իրավական ակտերի տեղեկատվական համակարգում հրապարակվել է պաշտոնական պարզաբանում․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Համաձայն վերը նշված օրենքի համապատասխան դրույթի` նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ստանում է բազմաթիվ հարցադրումներ քաղաքացիներից և վերապատրաստող կազմակերպություններից առ այն, թե որն է համարվում մանկավարժական և հանրային կառավարման ստաժ:

Պարզաբանումը տրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ` կարևորելով նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար դիմող քաղաքացիների համար օրենքի պահանջների հստակեցումը:
Իրավական ակտի ուժ ունեցող պարզաբանմամբ ներկայացվել են այն իրավակարգավորումները, որոնցով սահմանվում են «մանկավարժական աշխատանքի» և «հանրային կառավարման ոլորտի» ստաժ հասկացությունները:

Ըստ այդմ` մանկավարժական աշխատանքի ստաժում հավասարապես կիրառելի են և պետք է հաշվարկվեն ինչպես ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N1391-Ն որոշմամբ, այնպես էլ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N416-Ն հրամանով հաստատված մանկավարժական պաշտոններում աշխատած ժամանակահատվածները:

Պարզաբանման մեջ արձանագրվել է, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունները պետական կամ համայնքային կազմակերպություններ են, որոնց գործադիր մարմնի` տնօրենի գործառույթները հիմնականում մասնագիտական են, վերջինս մանկավարժական աշխատող է: Օրենքի տրամաբանությամբ` հանրային կառավարման ոլորտի ստաժ հաշվարկելիս հաշվի է առնվում «Հանրային ծառայության մասին» օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պետական ծառայության (քաղաքացիական ծառայություն և համայնքային ծառայություն) աշխատանքային ստաժը»,- ասված է հաղորդագրությունում։