Պուտինն ու Ռաիսին քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Երեքշաբթի կեսօրին Իրանի մայրաքաղաք ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է իր իրանցի գործընկեր Իբրահիմ Ռաիսիի հետ, գրում է Մեհր լրատվական գործակալությունը։

Հանդիպման ընթացքում երկու նախագահները քննարկել են տարբեր ոլորտներում հարաբերությունների հետագա ընդլայնումը, այդ թվում՝ էներգետիկ, տարանցման և առևտրային ոլորտներում, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները։

Ռաիսին հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «մինչ այլ երկրներ պնդում էին, թե պայքարում են ահաբեկչության դեմ, Իրանն ու Ռուսաստանը հավատարիմ մնացին իրենց խոստմանը և իսկապես պայքարեցին ահաբեկչության դեմ»։

ՌԴ նախագահն իր հերթին գոհունակություն է հայտնել Իրան կատարած այցի կապակցությամբ և ասել, որ երկու երկրների հարաբերությունները կտրուկ զարգացել են։

«Մեր համագործակցությունը տարբեր ոլորտներում շատ է զարգանում, արագ զարգանում են առևտրային հարաբերությունները»,- ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը նաև ասել է, որ երկու ժողովուրդների միջև համագործակցությունն անվտանգության ոլորտում նույնպես կավելանա։

Ռուսաստանի նախագահը Թեհրան կատարած այցի ընթացքում կմասնակցի նաև Աստանայի գագաթնաժողովին՝ Իրանի եւ Թուրքիայի նախագահների մասնակցությամբ։ Իրանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո ՌԴ նախագահը մեկնել է Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հետ հանդիպման։

Տաթև Ֆռանգյան