Չնայած ԱՄՆ կոնգրեսականների դիրքորոշմանը՝ Անկարային F-16-երի վաճառքի գործընթացը շարունակվում է

Լուրեր

21.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Գերմանիան կամային հաղթանակի հասավ վերջնամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 23:35
ԱԱ-2026. Նիդերլանդները 5 գոլ խփեց Շվեդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 19:55
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
20.06.2026 | 19:17
Արագածի մոտ 3000 մետր բարձրության վրա դեռ ունենք մոտ 2-3 մետրի հասնող ձնաշերտեր․ Սուրենյան
20.06.2026 | 18:43
Վրաստանը լավ հարաբերություններ է հաստատել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Կոբախիձե
20.06.2026 | 18:24
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը
20.06.2026 | 17:51
Էկոպարեկային ծառայությունն ընդլայնում է գործունեությունը ևս երկու մարզում
20.06.2026 | 17:25
«Ատլանտ» հայրենական համակարգերը՝ կիրառության մեջ
20.06.2026 | 17:12
Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 4 աստիճանով, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով
20.06.2026 | 16:53
Արևահարություն, այրվածքներ, մաշկի քաղցկեղ․ ուլտրամանուշակագույն ճառագայթների վտանգները
20.06.2026 | 16:30
Վիճաբանություն Սիսավան փողոցում. 4 անձ հիվանդանոց է տեղափոխվել, 1-ը՝ ձերբակալվել
20.06.2026 | 16:14
Էբոլայի հետ կապված իրավիճակն աշխարհում․ 875 հաստատված դեպք, 204 մահ
20.06.2026 | 15:55
Նենց պետք է լինի, որ ծառը 500 տարի աճի. Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 15:35
ԿԸՀ-ն հերքել է ընտրողների ստորագրությունների և քվեաթերթիկների միջև 30 հազար տարբերության մասին տեղեկությունները
20.06.2026 | 15:22
Ֆրանսիայի հրապարակից հեռացվել է Արցախի դրոշը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ի կողմից   Թուրքիային F-16  կործանիչների մատակարարման գործընթացը շարունակվում է ՝ չնայած Ներկայացուցիչների պալատի դիրքորոշմանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հուլուսի Աքարը, գրում է Անադոլու գործակալությունը։

«Գործընթացը շարունակվում է։ Այս ուղղությամբ մենք շարունակում ենք մեր ջանքերը ինչպես պաշտպանական, այնպես էլ քաղաքական ու դիվանագիտական ​​հարթություններում։ Հուսով ենք, որ ողջախոհությունը կհաղթի, և կգտնվեն կարգավորման ողջամիտ ու արդարացված ուղիներ։ Անկարան ուշադիր հետևում է այս գործընթացին»,- ասել է թուրք նախարարը։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը անցյալ շաբաթ  ընդունել էր 2023 թ.-ի Ազգային պաշտպանության վավերացման ակտ օրենքում  հայամետ չորս փոփոխությունները, որոնցից մեկն էլ վերաբերում է F-16-ի վաճառքի սահմանափակումներին։

Աքարը հայտարարել է, որ Հունաստանը Թուրքիայի կործանիչների արդիականացման հարցը հասցրել է «միջազգային իրավունքի մեջ աննախադեպ մասշտաբի»։ Նրա խոսքով՝ հունական կողմն անում է հնարավոր ամեն բան՝ ազդելու Թուրքիայի և ԱՄՆ-ի պաշտպանական կառույցների բանակցային գործընթացի վրա։ Աքարն ընդգծել է, որ այս հարցում Անկարայի բոլոր պահանջները համապատասխանում են, ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ թուրք-ամերիկյան հարաբերությունների շահերին։

«ԱՄՆ ներկայացուցիչները բանակցությունների ընթացքում ընդգծում են  Թուրքիայի կարևորությունը, որպես Վաշինգտոնի կարևոր դաշնակցի։ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները ևս հայտարարում են Անկարայի դերակատարման մասին։ ԱՄՆ-ում օրենսդիրների որոշակի խումբ շահարկում է հարցը՝ ապատեղեկատվություն տարածելով։ Հույս ունենք, որ ԱՄՆ-ը չի ենթարկվի նման հնարքներին»,- հայտարարել է նա։

Էմմա Չոբանյան