Իրանը դեմ կլինի Հայաստանի հետ սահմանը փակելու քաղաքականությանը․ Խամենեին՝ Էրդողանին

Լուրեր

16.11.2026 | 11:04
Պեկինը հաստատել է՝ Չինաստանի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի ղեկավարները նոյեմբերի 19-ին եռակողմ հանդիպում կանցկացնեն Շենժենում
16.11.2026 | 11:03
19-ամյա Միրա Անդրեևան Ամփոփիչ մրցաշարի 2-րդ ամենաերիտասարդ հաղթողն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 11:02
Ժողովրդավարության հետընթացը, հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը. ՈՒՂԻՂ
16.11.2026 | 11:02
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
16.11.2026 | 10:55
Հակակոռուպցիոն կոմիտեն Չինաստանի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցությունն ու տեխնիկական աջակցության հնարավորությունը
16.11.2026 | 10:42
Ամուսինը դանակով հարվածներ է հասցրել կնոջը և արգելել նրա շփումը երեք մանկահասակ երեխաների հետ․ ՔԿ
16.11.2026 | 10:30
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 16-ի դրությամբ
16.11.2026 | 10:23
Իսպանիայի հավաքականի ռեկորդային անպարտելի շարքն ավարտվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 10:15
Աննա Վարդապետյանն ու Դուբայի գլխավոր դատախազը քննարկել են ապօրինի գույքի բռնագանձման և փողերի լվացման դեմ պայքարի հարցեր
16.11.2026 | 10:01
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.11.2026 | 09:58
46-ամյա Ռոնալդինյոն առաջին հանդիպումն է անցկացրել կարիերայի վերսկսումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 09:50
«Ձորակ» խնամքի կենտրոնում ՄԻՊ-ն համակարգային խնդիրներ է արձանագրել․ սննդի որակից մինչև ոչ պատշաճ պայմաններ
16.11.2026 | 09:45
Փաշինյանն ու Կամբոջայի վարչապետը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
16.11.2026 | 09:38
Վահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Թեհրանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին և ԼՂ հակամարտությանն առնչվող խնդիրների։   Խամենեին, ըստ էության նկատի ունենալով «Զանգեզուրի միջանցքի» մասին թուրք-ադրբեջանական թեզերը, հայտարարել է, թե  Իրանը դեմ կլինի  Հայաստանի հետ սահմանը փակելու քաղաքականությանը, փոխանցում է ԻՌՆԱ գործակալությունը։

Իսլամական Հանրապետության ղեկավարը, ըստ գործակալության, «գոհունակություն հայտնելով Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու կապակցությամբ», ասել է.
«Եթե Իրանի և Հայաստանի միջև սահմանը փակելու քաղաքականություն լինի, ապա Իսլամական Հանրապետությունը դեմ կլինի նման որոշմանը, քանի որ այս սահմանը հազարավոր տարվա վաղեմություն ունեցող հաղորդակցության ճանապարհ է»:

Խամենեին նաև շահավետ է համարել տարածաշրջանում Իրանի և Թուրքիայի միջև համագործակցության զարգացումը` նշելով, որ Իրանն ու Թուրքիան դժվար ժամանակների բարեկամներ են:

 

Տաթև Ֆռանգյան