Ալիևը դժգոհել է Արցախի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևից, որն ադրբեջանցի պաշտոնյաներն անվանել էին «թղթի կտոր»

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դժգոհել է Արցախի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևերից։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ իր բողոքները Ալիևը հայտնել է Եվրախորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիսթերի գլխավորած պատվիրակության ընդունելության ժամանակ։

Ալիևը կրկին զբաղվել է  կեղծարարությամբ ու հայտարարել, թե, իբր,  Բաքվում ու Արցախում հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանված է՝ Հայաստանին մեղադրելով վանդալիզմի մեջ։

«Նման պայմաններում բացարձակապես անընդունել է միակողմի բանաձևի ընդունումը՝ աչք փակելով Հայաստանի ու հայերի արածների վրա մեր տարածքներում․ նրանք Ադրբեջանին մեղադրում են  այնպիսի բաներում, որոնք մենք չեն արել։ Ես գիտեմ, որ  ձեր պատվիրակության շատ անդամներ կողմ են քվերակել այդ բանաձևին։ Եվ սա մի քայլ է, որը լիովին հակառակ արդյունքն է տալիս։ Առաջինը ՝ դա սուտ է հիմնված հորինված փաստերի ու զրպարտության վրա։ Երկրորդ՝ դա  մեծ նշանակություն չունի։ Քանի որ ինչպես գիտեք, Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև հարաբերությունները ունեն լավ պատմություն և ներկայում էլ դրանք զարգանում են շատ հաջող կերպով»,- ասել  է Ալիևը։

Հավելենք, որ Ալիևն, ըստ երևույթին, նկատի ունի դեռևս մարտին Եվրախորհրդարանի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը, որին կողմ էր քվերակել 635 պատգամավոր, 2-ը՝ դեմ էին եղել, 42-ը՝ ձեռնպահ։

Ի դեպ, այս բանաձևի ընդունումից հետո Բաքվի տարբեր պաշտոնյաներ հայտարարեցին, որ այն պարզապես թղթի կտոր է ու որևէ նշանակություն չունի։ Ադրբեջանի Մեջլիսն էլ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ բանաձևը «չի ստվերի ադրբեջանական ժողովրդի ազգային, հոգևոր և մշակութային բարձր արժեքները»։

Ստացվում է՝ բանաձևն այնքան էլ թղթի կտոր չէ և հարուցել է Ադրբեջանի նախագահի զայրութն ու դժգոհությունը։

Էմմա Չոբանյան