Թուրքիան ՌԴ-ին «Բայրաքթարներ» չի մատակարարել ու ապագայում էլ չի անելու. Baykar ընկերության տնօրեն

Լուրեր

27.07.2026 | 11:23
«Seaside Startup Summit Armenia 2026»-ը կմիավորի ստարտափների հիմնադիրների և ներդրողների
27.07.2026 | 11:11
Մ-17 ԱԱ. Հայ ըմբիշները սկսում են պայքարը Բաքվում
27.07.2026 | 11:02
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմելու գործընթացը՝ երեք քայլով
27.07.2026 | 10:50
«Ինտերը» կամային հաղթանակ է տարել ավելացված ժամանակում խփած գոլերի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 10:40
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պաշտոնատար անձի գործն ուղարկվել է դատարան
27.07.2026 | 10:29
Հրաձգություն Սիեթլում փառատոնի ժամանակ․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 10:20
ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի հարցերը
27.07.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 27-ի դրությամբ
27.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Բոլորը

Թուրքական Baykar Makina ընկերությունը  իր մարտական անօդաչու թռչող սարքերը երբեք չի մատակարարել ՌԴ-ին և ապագայում էլ դա չի անելու, քանի որ աջակցում է Ուկրաինային։ Այս մասին CNN-ի հետ հարցազրույցում հայտարարել է  ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք նրանց ոչինչ չենք մատակարարել կամ առաքել։ Ապագայում էլ մենք դա չենք անելու»,-ասել է Բայրաքթարը։

Նա նշել է, որ Անկարայի ու Կիևի հարաբերությունները գտնվում են ռազմավարական մակարդակում, մասնավորապես, պաշտպանական ու օդատիեզերական ոլորտներում։ Բայրաքթարը հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինային անօդաչուներով, իր հերթին  այնտեղից շարժիչներ գնելով իր սարքերի համար։ Այդպիսով, ըստ նրա՝ կողմերի հարաբերությունները փոխշահավետ են։

Էմմա Չոբանյան