Սամվել Բալասանյանն ավագանու իր թիմակիցների հետ որոշել է «անվստահություն» անունով տրագիկոմեդիա բեմադրել. «Ժողովուրդ»

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ավագանու իր թիմակիցների հետ որոշել է «անվստահություն» անունով տրագիկոմեդիա բեմադրել: Գյումրիի ավագանու «Բալասանյան» խմբակցության անդամներից տասը հոգի հանդես են եկել քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու առաջարկությամբ: Ընդ որում, նման նախաձեռնությամբ հանդես են եկել ավագանիում Սամվել Բալասանյանի ամենամերձավոր անդամները, որոնք քաղաքապետի հետ կապված են նաև բիզնես գործունեությամբ: Բայց նրանք ոչ թե քաղաքապետի դեմ են դուրս եկել` փորձելով պաշտոնանկ անել նրան, այլ ընդհակառակը՝ ցանկություն ունեն ամրապնդելու Բալասանյանի դիրքերը:

 «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` բալասանյանականների հաշվարկը հետևյալն է. կսկսեն քաղաքապետին անվստահություն հայտնելու և նոր թեկնածու առաջադրելու գործընթաց, որը, սակայն, հենց իրենք էլ կձախողեն: Իսկ ՏԻՄ մասին օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` համայնքի ավագանին քաղաքապետին պաշտոնանկ անելու առաջարկը քննարկում է ոչ ավելի, քան տարին մեկ անգամ:

Այսինքն՝ պաշտոնանկության գործընթաց սկսելով ու այն ձախողելով` ավագանու «Բալասանյան» խմբակցության անդամները զրկում են ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամներին, նաև՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը առաջիկա մեկ տարվա ընթացքում Սամվել Բալասանյանի դեմ պաշտոնանկության գործընթաց սկսելու հնարավորությունից:

Պատահական չէ, որ նրանք այս նախաձեռնությունը սկսեցին այն բանից հետո, երբ ընդդիմադիր խմբակցության անդամները հայտարարեցին Բալասանյանին պաշտոնանկ անելու մտադրության մասին:

Համաձայնեք` իսկական տրագիկոմեդիան այլ կերպ չի լինում: Միայն թե այս ներկայացման հեղինակները հաշվի չեն առել մեկ այլ հանգամանք. քաղաքապետին կարելի է պաշտոնանկ անել նաև նրա դեմ քրեական գործ բացելուց հետո. իսկ չարաշահումներ ու կոռուպցիոն դրսևորումներ հայտնաբերելը դժվար չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: