Կալանքի համատարած կիրառման և առողջապահական իրավունքի հասանելիության խնդիրների թեմայով քննարկում․ ՈՒՂԻՂ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Ուրախների ու հնարամիտների ակումբի» նախկին անդամ, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահը ևս մեկ անգամ ի ցույց դրեց Հայաստանում նախնական կալանքի` որպես խափանման միջոցի լայնորեն կիրառման և անազատության մեջ չերաշխավորվող առողջապահական իրավունքի խնդիրները:

Իրավապաշտպանները տարիներ շարունակ բարձրաձայնում են Հայաստանում նախնական կալանքի լայնորեն կիրառման խնդիրը` նշելով, որ հաճախ այն կիրառվում է ընտրողաբար, հաշվի չի առնվում անձի առողջական վիճակը: Անձի ազատության և անձեռնմխելիությանը իրավունքը Հայաստանում ամենաշատ ոտնահարվող իրավունքներից է, որի նպատակը, ըստ իրավապաշտպանների, անձին «կոտրելն» է` կալանքը դիտարկելով որպես պատժի կամ ապացույցներ ձեռք բերելու միջոց:

Խնդրահարույց է մնում անազատության մեջ գտնվող անձանց առողջապահական իրավունքի չերաշխավորված լինելը, որը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, այդ թվում` ՔԿՀ-ներում և պահման վայրերում բժշկական սպասարկման բաժինների գործունեության որակով:

Ինչո՞ւ է Հայաստանում շարունակվում լայնորեն կիրառվում նախնական կալանքը որպես խափանման միջոց, ի՞նչ խնդիր է լուծում իրավապահ համակարգը և որքանո՞վ է երաշխավորված անազատության մեջ գտնվող անձանց առողջապահական իրավունքը: Այդ հարցերին հանգամանորեն կանդրադառնան «Կալանքը որպես խափանման միջոց համատարած կիրառման խնդիրներն ու առողջապահական իրավունքի հասանելիությունը» թեմայով քննարկմանը։

Բանախոսներն են.

Լաուրա Գասպարյան՝ ՀՀ ՄԻՊ աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ,

Հասմիկ Հարությունյան՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ, իրավապաշտպան,

Նաիրա Բաբայան՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկական օգնության կազմակերպման, սպասարկման եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ։