Հաղորդում հանցագործության մասին․ ինչո՞ւ են շարունակվում աշխատանքները Հատիս լեռան վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.04.2026 | 14:29
Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության դեպք․ խուզարկությամբ հայտնաբերվել է նաև զենք-զինամթերք
22.04.2026 | 14:20
Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն իսկ խաղաղություն է հաստատվել
22.04.2026 | 14:13
Ստեփանակերտի Մայր տաճարի թիրախավորումը և հիմնահատակ քանդումը միջազգային իրավունքի և դատական ակտերի բացահայտ խախտում է․ Արցախի Միություն
22.04.2026 | 14:08
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկվել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի օրակարգը
22.04.2026 | 14:05
Ըմբշամարտի ԵԱ․ Սլավիկ Գալստյանը հաղթեց ու կգոտեմարտի բրոնզե մեդալի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 13:58
Ստամբուլում այս տարի ևս արգելվել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
22.04.2026 | 13:50
Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահն այժմ լավ ընկերներ են. Ուիթկոֆ
22.04.2026 | 13:42
Ուկրաինան դիմել է Թուրքիային՝ Զելենսկիի և Պուտինի հանդիպումը հյուրընկալելու խնդրանքով
22.04.2026 | 13:34
Քննարկվել են Կոտայքի մի շարք հուշարձանների ամրակայման, վերականգնման և պահպանության հարցեր
22.04.2026 | 13:27
Սամվել Կարապետյանի ուժը ԿԸՀ-ում գրանցվել է «Ուժեղ Հայաստան» անվամբ
22.04.2026 | 13:16
Իրանն Իսրայելին մեղադրել է Թեհրանի և Բաքվի միջև թշնամանք հրահրելու փորձի մեջ
22.04.2026 | 13:08
UFC-ն հաստատել է Էդմեն Շահբազյանի ու Բրենդան Ալենի մենամարտը
22.04.2026 | 13:00
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ԵՄ-ին անդամակցելով՝ «Հայաստանը կկորցնի իր ՀՆԱ-ի 23 տոկոսը»
22.04.2026 | 12:59
Վրաստանի ՊՆ-ում տեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը
22.04.2026 | 12:52
«Չելսին» 1912 թ․ անհաջող շարքն է կրկնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հատիս լեռան վրա աշխատանքները չեն դադարեցվել՝ ահազանգում են արշավականները, որոնք հանգստյան օրերին տեղում աշխատող շինտեխնիկա են նկատել։ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը մինչ այս հայտարարել էր , թե Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունը չի սկսվելու քանի դեռ համապատասխան կառույցները փորձագիտական եզրակացություն չեն տվել։ Արշավական Աշոտ Խաչատրյանը հուլիսի 16-ին է Հատիս բարձրացել ու անձամբ արձանագրել, որ չնայած խոստումներին,  տեխնիկան շարունակում է աշխատել։

Դեռ օրեր առաջ բնության հուշարձանների ցանկին և նախագծի պատշաճ ուսումնասիրության անհրաժեշտության հիմքով կառուցապատման դադարեցումը պահանջած Շրջակա միջավայրի նախարարությունից այսօր թեմային անդրադառնալ չցանկացան։

Հիսուս Քրիստոսի 33 մ-ոց արձանի տեղադրման աշխատանքների պաշտոնական մեկնարկը տրվեց օրեր առաջ։ Ու չնայած, որ վարչապետն էլ Կառավարության նիստում ողջունել էր արձանի տեղադրման գաղափարը, նշելով, որ այն կմեծացնի զբոսաշրջային հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ,  աշխատանքների պաշտոնական մեկնարկի հենց հաջորդ օրը  ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ թեպետ ընդունելի  է համարում «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի գաղափարը, բայց պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն հնավայր-ամրոցի տարածքում՝ մինչ սահմանված կարգով նախագծի ներկայացումը և մասնագիտական ուսումնասիրությունը։ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն էլ հայտարարել էր,  որ տարածքում իրականացվում են  բացառապես ենթակառուցվածքների՝ ճանապարհների, էլեկտրականության, գազի, ջրի մատակարարումն ապահովելու ուղղությամբ տարվող որոշակի աշխատանքներ։ 

Հատիս լեռան վրա արձանի տեղադրման դեմ բողոքողները  ԿԳՄՍՆ-ից տեղեկանք են ստացել այն մասին, որ Հատիսի տարածքում ոչ թե 20, այլ 50 հուշարձան կա։  Դրանց  շարքում վերջին տարիներին հայտնաբերված  բրոնզ-երկաթեդարյան ամրոցն է, որ դեռևս մանրակրկիտ չի էլ ուսումնասիրվել, սակայն արդեն իսկ վնասված է։

Որ տարածքի ապօրինիի օտարում է տեղի ունեցել, «Հետք» պարբերականն էր ահազանգել։ 2022 թվականին 140 հեկտար հողատարածք, այդ թվում՝ հնավայր-ամրոցի տարածքը, աճուրդային կարգով օտարվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին։ Հողակտորների համար Կադաստրի կոմիտեից «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը սեփականության իրավունքի վկայական է ստացել 2022 թվականի հունիսի 14-ին։ Հողամասերի բնութագրերում նշված են, որ դրանք արոտավայրեր են։ Հատիս լեռն ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում և այդտեղ արձանի տեղադրումը դատապարտել է նաև ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը։ Արձանի կառուցումը անընդունելի էր համարել նաև Հայ առաքելական եկեղեցին, նշելով, որ այն «հակասում է Եկեղեցու ավանդույթին, ազգային-եկեղեցական մշակույթին, եկեղեցաբանական և աստվածաբանական սկզբունքներին, Հայ Եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին»։ 

Քաղհասարակությունը ներկայացնող ավելի քան 15 կազմակերպություններ այսօր հանդես են եկել արձանի տեղադրման, հարակից տարածքում այլ օբյեկտների շինաշխատանքների դեմ։ Նրանք պահանջում են դադարեցնել շինաշխատանքները և մատնանշում են մի շարք խնդիրներ՝ այդ թվում հանրային նշանակության և մշակութային հուշարձան հանդիսացող տարածքը մասնավոր անձի օտարելը, որը լի է կոռուպցիոն ռիսկերով։ Ըստ ՀԿ-ների՝ իշխանությունները խախտում են ՀՀ մշակութային ժառանգության պահպանության օրենսդրությունը, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի պահանջները, բացի այդ՝  անտեսվել է հանրային լսումների անցկացման կարևորությունը։  

Factor TV-ին ոստիկանությունից տեղեկացրեցին, որ հանցագործության մասին որևէ  հաղորդում չեն ստացել, Դատախազությունից խոստացան ավելի ուշ պատասխանել , իսկ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամից նախ խոստացան ավելի ուշ խոսել, այնուհետև մեր զանգերին չպատասխանեցին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան