Պուտինը Էրդողանի ու Ռաիսիի հետ կարծիքներ կփոխանակի «ամենաթեժ կետերի» շուրջ իրավիճակի վերաբերյալ․Պեսկով

Լուրեր

08.06.2026 | 10:33
Ալեքսանդր Զվերևն առաջին անգամ դարձել է «Ռոլան Գարոսի» չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 10:29
Սվետլանա Տիխանովսկայան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
08.06.2026 | 10:20
Հայաստանն ընտրել է իր սեփական ժողովրդավարական ուղին՝ չնայած սպառնալիքներին․ Լատվիայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 10:04
Ամփոփվել են 2005 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է 2025 թ․ բյուջեի կատարողականի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 09:52
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 8-ի դրությամբ
08.06.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.06.2026 | 09:31
Ղազախստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 09:21
Ամփոփվել են 1980 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 08:30
Ամփոփվել են 1924 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:53
Ամփոփվել են 1596 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:35
Ամփոփվել են 1382 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:28
Ամփոփվել են 1363 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:48
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 06:41
Ամփոփվել են 1283 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թեհրանում Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումների ժամանակ կարծիքներ կփոխանակի Ռուսաստանի շուրջ «թեժ կետերի» վերաբերյալ, գրում է Ինտերֆաքսը։  ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Իրանի պետական ​​ռադիոհեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ այցի հիմնական նպատակը «Աստանայի եռյակի» գագաթնաժողովին մասնակցելն է։

«Դա շատ կարևոր ձևաչափ է, որը ցույց է տվել իր կենսունակությունը և միակ միջազգային ձևաչափն է, որն իրականում նպաստում է   սիրիական կարգավորմանը»,-ասել է Պեսկովը։ Բացի այդ ՝ նախատեսված են նաև Պուտինի առանձին հանդիպումները նախագահներ՝ Ռաիսիի ու Էրդողանի հետ։

«Իհարկե, մենք հնարավարություն  կունենանք քննարկելու երկկողմ հարաբերությունները, առաջին հերթին՝ առևտրատնտեսական կապերը Իրանի ու Թուրքիայի հետ, քաղաքական երկխոսության հեռանկարները թե՛ Իրանի, թե՛ Թուրքիայի հետ ու փոխանակել երկկողմ  կարծիքներ ավելի «թեժ կետերի» իրավիճակի շուրջ»,-ասել է Պեսկովը՝ հավելելով․ «Մեր շուրջը շատ թեժ տարածաշրջանային խնդիրներ կան, որոնք մեր փոխգործակցության կարիքն ունեն լուծման համար»։

Հավելենք, որ հուլիսի 19-ին Թեհրանում տեղի է ունենալու  Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի գագաթնաժողովը՝ նվիրված Սիրիայի հակամարտության կարգավորմանը։

Էմմա Չոբանյան