Զելենսկին գլխավոր դատախազի և անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնանկությունները բացատրել է պետական դավաճանության գործերով

Լուրեր

16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացատրել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Իվան Բականովի և երկրի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովայի պաշտոնանկության պատճառը։ Ուկրաինայի առաջնորդի տեսաուղերձը հրապարակվել է կիրակի՝ հուլիսի 17-ին, Telegram-ում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Զելենսկու խոսքով՝ երկրում 651 քրեական գործ է հարուցվել դատախազության, նախաքննական և այլ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից պետական դավաճանության գործով։ 198 քրեական գործի շրջանակներում համապատասխան անձինք որպես կասկածյալ են ներգրավվել։
Դատախազության և Ուկրաինային անվտանգության ծառայության ավելի քան 60 աշխատակիցներ մնացել են Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում և աշխատում են «մեր պետության դեմ», ասել է Զելենսկին։

Ուկրաինայի ազգային անվտանգության հիմքերի դեմ ուղղված հանցագործությունների նման զանգվածը, որն արձանագրվել է Ուկրաինայի իրավապահ մարմինների աշխատակիցների և Ռուսաստանի հատուկ ծառայությունների փոխգործակցության շրջանակներում, ստիպում է մեզ «շատ լուրջ հարցեր տալ համապատասխան ղեկավարներին», նշել է Ուկրաինայի նախագահը։ «Այս հարցերից յուրաքանչյուրին կտրվի պատշաճ պատասխան»,- խոստացել է նա։
Բականովն ու Վենեդիկտովան հուլիսի 17-ին Զելենսկու հրամանագրերով հեռացվել էին զբաղեցրած պաշտոններից։ Գլխավոր դատախազության ղեկավարի վերաբերյալ որոշումն ընդունվել է, մասնավորապես, «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Ուկրաինայի օրենքի 11-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն։

Ինչ վերաբերում է Բականովին, ապա նա հեռացվել է Ուկրաինայի զինված ուժերի կարգապահական կանոնադրության 47-րդ հոդվածի համաձայն։ Այս հոդվածում ասվում է, որ կասեցման հիմք է հանդիսանում մարտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որը հանգեցրել է կյանքի կորստի կամ այլ ծանր հետևանքների կամ ստեղծել նման հետևանքների վտանգ։

 

Տաթև Ֆռանգյան