Միրզոյանից հետո ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ է

Լուրեր

28.07.2026 | 10:49
ԶՈՒ-ում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները
28.07.2026 | 10:38
Հայտնի է՝ որքան գումար է վաստակել Էնթոնի Ջոշուան երկորրդ ռաունդում ավարտված մենամարտի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 10:30
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին
28.07.2026 | 10:22
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործերով նիստը շարունակվել է դատախազների ելույթներով
28.07.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 28-ի դրությամբ
28.07.2026 | 09:45
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
28.07.2026 | 09:32
Նավթի գները նվազել են
27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած հեռախոսազրույցից հետո ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային ներկա գործընթացների, այդ թվում՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման տարբեր ուղղությունների վերաբերյալ։

«Բայրամովը Դոնֆրիդի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի հայտնի դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության ու առաջընթացի ապահովման, այդ թվում՝ հաղորդակցությունների բացման, սահմանների դելիմիտացիայի, ապագա խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքների մեկնարկի և  այդ ուղղություններով Ադրբեջանի ձեռնարկած քայլերի վերաբերյալ»,-ասվում է հայտարարության մեջ։

Դոնֆրիդն էլ իր հերթին բարձր է գնահատել Թբիլիսիում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի  ԱԳ նախարարների առաջին ուղիղ հանդիպումը ու ընդգծել ուղիղ շփումների շարունակման կարևորությունը։  Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Հավելենք, որ նախօրերին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել Միրզոյան-Դոնֆրիդ հեռախոսազրույցը, որի ընթացքում կողմերը քննարկել էին  տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող մի շարք հարցեր։

Էմմա Չոբանյան