Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի մասնակիցները ԵՊՀ-ում ներկայացրել են թիմային գիտական նախագծեր

Լուրեր

28.02.2026 | 15:11
Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական ցուցումներին․ ՀՀ ԱԳՆ
28.02.2026 | 15:00
Պարոն Փաշինյան, 8 տարի է՝ նամակներիս չեք պատասխանում. վարչապետը՝ նախարարների հետ քաղաքացու բնակարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.02.2026 | 14:53
Աբու Դաբիում առնվազն մեկ մարդ է զոհվել իրանական հրթիռային հարվածի հետևանքով․ Al Jazeera
28.02.2026 | 14:30
Իրանը հարվածներ է հասցրել Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Բահրեյնում ԱՄՆ ռազմական բազաներին․ IRNA
28.02.2026 | 14:18
Արթիկում ամփոփվել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մրցաշարի համայնքային փուլը
28.02.2026 | 13:59
Միայն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում հօգուտ պետության բռնագանձվել է 5 միլիարդ 454 միլիոն դրամի գույք և դրամական միջոց
28.02.2026 | 13:33
 NYMEX․ Ոսկու գինն աճել է 2.00%-ով և կազմել 5280.00 դոլար
28.02.2026 | 13:15
Նեթանյահուն Իրանի դեմ հարվածն անվանել է «առյուծի մռնչյուն»
28.02.2026 | 12:59
Իրանի հոգևոր առաջնորդն անվտանգ վայր է տեղափոխվել Թեհրանին ուղղված հարվածներից հետո. իրանցի պաշտոնյա
28.02.2026 | 12:34
«Վայր դրեք զենքերը, այլապես կկանգնեք անխուսափելի մահվան առաջ»․ Թրամփը՝ Իրանի անվտանգության ուժերին․ Իրանը հուժկու պատասխան է խոստացել
28.02.2026 | 12:19
ՔՊ-ականներն ավտոբուսով մեկնում են մարզեր. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
28.02.2026 | 12:02
ՀՀ գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը հանդիպել է Ադրին Նազարյանի հետ՝ քննարկելով Հայաստան–Կալիֆորնիա համագործակցությունը
28.02.2026 | 11:55
2025-ին գիտության ոլորտի ֆինանսավորումը 2017-ի համեմատ աճել է գրեթե 3 անգամ. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.02.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 28-ի դրությամբ
28.02.2026 | 11:06
ԱՄՆ-ը ևս հարվածներ է հասցնում Իրանին․ CNN
Բոլորը

Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի աշակերտական պատվիրակությունների անդամներն այսօր Երևանի պետական համալսարանում մասնակցել են «Միջազգային խմբային աշխատանք» մրցույթին, որտեղ նրանք ներկայացրել են թիմային գիտական նախագծեր և պաստառներ։

Ինչպես տեղեկացնում են ԵՊՀ-ից, նոր ձևաչափով անցկացվող այս միջոցառմանը մասնակցել են գիտությամբ հետաքրքրված ԿՄՕ-ի մասնակից շուրջ 250 աշակերտներ՝ կազմելով գիտական թիմեր՝ յուրաքանչյուր թիմում 4-ական մասնակից տարբեր երկրներից։ Թիմերն ունեն նաև գիտական ղեկավար և համակարգող:

Մասնակիցներն ընտրել են նախապես սահմանված հինգ թեմաներից (մոլեկուլային և բջջային կենսաբանություն, կենսաբժշկություն, միջտեսակային հարաբերություններ, բիոնիկա և բիոմիմիկրիա, կենսաինֆորմատիկա ու արհեստական բանականություն) մեկը և սկսել հետազոտական աշխատանքի իրականացումը։

Հետազոտությունները գնահատվել են՝ հաշվի առնելով ընտրված թեմայի արդիականությունը, մասնակիցների մտահորիզոնը, կիրառած մեթոդոլոգիան, խմբի արդյունքներն ու եզրակացությունները, նախագծի ներկայացման որակը, իսկ վերջում՝ ժյուրիի անդամների կողմից տրված հարցերի պատասխանները:

Միջազգային խմբային աշխատանքը նոր ձևաչափ է կենսաբանության միջազգային օլիմպիադայում, որն առաջին անգամ անցկացվել է 2020 թվականին Ճապոնիայում։

«Միջազգային խմբային աշխատանք» մրցույթը թիմային նախագիծ է, որի նպատակն է միավորել նույնանման գիտական հետաքրքրություններ և նորարար մտածողություն ունեցող աշակերտների ներուժը։

Տարբեր երկրներ և ազգեր ներկայացնող աշակերտական թիմերն առաջադրված խնդրի շուրջ իրականացնում են հետազոտական աշխատանք, որը հիշեցնում է իսկական գիտական հետազոտություն։ Այնուհետև օլիմպիականները գիտական ղեկավարների և համակարգողների օգնությամբ լուծում են առաջադրված կենսաբանական հիմնախնդիրը, ապա պաստառներով ներկայացնում իրենց աշխատանքը, որը գնահատվում է ժյուրիի կողմից: Նախագծում ընդգրկված գիտական ղեկավարներն ու համակարգողները գիտնականներ են, գիտությամբ զբաղվող ուսանողներ կամ ԿՄՕ շրջանավարտներ։

«Միջազգային խմբային աշխատանք» նախագծի ժյուրիի կազմում ընդգրկված են Կենսաբանության միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեի և միջազգային ժյուրիի ներկայացուցիչներ։

«Միջազգային խմբային աշխատանք» մրցույթը մասնակցի մեջ զարգացնում է խնդիրներ առաջադրելու, հիպոթեզ կազմելու, ուսումնասիրություններ իրականացնելու և եզրակացություն անելու, ստեղծարար թիմային աշխատանք կատարելու հմտություններ:

«Միջազգային խմբային աշխատանք» մրցույթի հաղթողների անունները կհայտարարվեն վաղը՝ հուլիսի 17-ին, Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի փակման արարողության ժամանակ։