Արմավիր մարզպետն ընդունել է ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Լուրեր

16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
Բոլորը

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգերի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են մարզպետարանից։

«Ողջունելով պատվիրակության այցն Արմավիրի մարզ՝ Էդվարդ Հովհաննիսյանը կողմերի միջև ձևավորված հարաբերությունների համար նախ շնորհակալություն է հայտնել ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանին՝ վստահություն հայտնելով, որ հանդիպումը հնարավորություն կընձեռի տարածաշրջանային և համայնքային մակարդակով զարգացնել հետագա հարաբերությունները: Անդրադառնալով Սաքսոնիա-Անհալթ երկրամասում տարիներ առաջ իրականացված համայնքների խոշորացման գործընթացին՝ մարզպետը կարևորել է կողմերի միջև փորձի փոխանակումը, ապա ներկայացրել գիտակրթական, սոցիալ-տնտեսական, գյուղատնտեսական և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Նա նաև ամփոփ տեղեկություն է փոխանցել Արմավիրի մարզի վերաբերյալ՝ ընդգծելով հիմնական առանձնահատկություններն ու դրանց նշանակությունը մարզային տնտեսության զարգացման գործում:

Պատվիրակության ղեկավար Գուննար Շելլենբերգերը շնորհակալություն է հայտնել մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին ջերմ ընդունելության համար, ներկայացրել մարզ կատարած այցի դրական տպավորություններն ու դրանց նշանակությունը հետագա համագործակցության հարցում: Նա իր խոսքում կարևորել է այցելության շրջանակում կողմերի միջև փոխգործակցության ուղղված հստակ ծրագրերի նախանշումը, որոնք կնպաստեն գործընկերության զարգացմանը: Շելլենբերգերն ուրախությամբ նշել է նաև, որ այցի ընթացքում մարզի տարբեր ներկայացուցիչների հետ հանդիպումներն իրենց հերթին կնպաստեն երկկողմ ծրագրերի իրագործմանը:

Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվել են խորհրդանշական նվերներով, որից հետո մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի ուղեկցությամբ հյուրերն այցելել են Արմավիրի մշակույթի տանը բացված լուսանկարչական ցուցահանդես, որտեղ ներկայացված են եղել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի տեսարժան վայրերը պատկերող գերմանացի լուսանկարիչ Յանոս Շտեկովիչի 31 լուսանկարները:

Ցուցադրված լուսանկարներին ծանոթանալուց հետո մարզպետը հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով, որ երկու պետությունների միջև ձևավորված բազմավեկտոր հարաբերությունները կարևոր նախադրյալ են հանդիսանում Արմավիրի մարզի և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի միջև մարզային և քաղաքային մակարդակով հաստատված գործընկերությունը միանգամայն նոր հարթության վրա դնելու համար»,- ասված է հաղորդագրությունում։