Էրդողանը երկրում աննախադեպ գնաճը կապել 2016 թ-ի պետական հեղաշրջման փորձի հետ

Լուրեր

12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
Բոլորը

2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի տարելիցին նվիրված տեսանյութում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդել է, որ վեց տարի առաջ տեղի ունեցած հեղաշրջման փորձը կանգնած է ներկայիս աճող գնաճի հետևում, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Նա անդրադարձել է իր ուղերձում  նաև  Թուրքիայում խորացող տնտեսական ճգնաժամին՝ ասելով, որ գնաճը ներկայումս ոչ միայն Թուրքիայի, այլ ամբողջ աշխարհի խնդիրն է։

«Համաճարակի և պատերազմական պայմանների հետևանքով առաջացած ապրանքների և հատկապես էներգակիրների գնաճը ոչ միայն մեր, այլև ողջ աշխարհի խնդիրն է։ Հուսանք՝ մենք կլինենք առաջին երկրներից, որը դուրս կգա այս գնաճից]և իր հետևում կթողնի ևս մեկ դժբախտություն, որը մենք տեսնում ենք, որպես հուլիսի 15-ի շարունակություն»,- ասել է Էրդողանը։

Նա նաև նշել է, որ որոշ ուժեր փորձում են Թուրքիային «հանձնվել տնտեսության միջոցով»։

«Մենք չենք համաձայնի Թուրքիային հանձնել տնտեսության միջոցով, այն չի կարող ոչնչացվել հեղաշրջման միջոցով, ահաբեկչության միջոցով»,-ասել է  նա։

Հավելենք, որ հունիսին Թուրքիայում գնաճը հասել է 24 տարվա ամենաբարձր մակարդակին՝ 78,62 տոկոսի, որը  հիմնականում պայմանավորված է անցյալ տարվա վերջին արժութային ճգնաժամով և լիրայի շարունակական անկմամբ։

 

Էմմա Չոբանյան