ՌԴ-ի կողմից կառուցվող Թուրքիայի ատոմակայանի չորրորդ էներգաբլոկի հիմնարկեքի նախապատրաստական աշխատանքներն ավարտվում են

Լուրեր

28.07.2026 | 10:30
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին
28.07.2026 | 10:22
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործերով նիստը շարունակվել է դատախազների ելույթներով
28.07.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 28-ի դրությամբ
28.07.2026 | 09:45
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
28.07.2026 | 09:32
Նավթի գները նվազել են
27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
Բոլորը

Թուրքիայում ավարտվում են «Աքքույու» ԱԷԿ-ի վերջին՝ չորրորդ էներգաբլոկի հիմնարկեքի  նախապատրաստական ​​աշխատանքները, գրում է Անադոլու գործակալությունը։ Նշվում է, որ առաջին ատոմակայանի նախագծի իրականացման աշխատանքները շարունակվում են ըստ ժամանակացույցի։ Գործարկումից և շահագործումից հետո ԱԷԿ-ը արտադրելու է  տարեկան մոտ 35 միլիարդ կՎտժ էներգիա։ Նախատեսվում է, որ էլեկտրակայանը կծածկի Թուրքիայի էլեկտրաէներգիայի կարիքների մինչև 10 տոկոսը: Նախագիծն, ընդհանուր առմամբ, ներառում է 4 էներգաբլոկ։

Աառաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվելու 2023թ-ին Թուրքիայի Հանրապետության  հռչակման 100-ամյակին, մյուսները՝ մինչև 2026թ-ը մեկ տարվա տարբերությամբ։

«Աքքույու նյուքլեար» ընկերության տնօրենի տեղակալ Դմիտրի Ռոմանեցն էլ լրատվամիջոցին ասել է, որ չորրորդ էներգաբլոկի շինհրապարակում աշխատանքները զգալի առաջընթաց են գրանցել, փոսի փորումն ավարտվել է, իսկ հիմնական կառույցների բետոնե հիմքը լցվել է։

«Կարճ ժամկետում կսկսվեն հիմնական շենքերի հիմքերի հեղեղման աշխատանքները։ Բոլոր նախապատրաստական աշխատանքները  ռեակտորի շենքում ավարտվել են։ Պատրաստվում ենք առաջիկայում հիմնարկեքին»,-ասել է Ռոմանեցը։

Հավելենք, որ«Աքքույու»-ն Թուրքիայի առաջին ատոմակայանն է, որ կառուցվում է Մերսին նահանգում «Ռոսատոմ» ընկերության կողմից։ Ատոմակայանի վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը Թուրքիայի և ՌԴ-ի միջև կնքվել էր 2010 թվականի մայիսին։

 

Էմմա Չոբանյան