«ԲՈՒՆ TV»-ն հաղթեց մայրաքաղաքային սփռման մրցույթում․ Հ2-ը դարձյալ լիցենզիա չստացավ

Լուրեր

09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր՝ հուլիսի 15-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նիստ էր գումարել: Օրակարգում
ընդգրկված էր հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի
մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկութան և հաղթողի ընտրությանը վերաբերյալ հարցը․ տեղեկացնում են ՀՌՀ-ից։

«Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովի անդամները փակ և գաղտնի քվեարկության միջոցով գնահատել են մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցներին: Նշենք, որ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման
մրցույթի մասնակցության համար հայտ էին ներկայացրել չորս՝ «ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամ,
«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ», «ՅԱՆ ԹԻՎԻ» և «ԹԻՎ 1 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
2020» ՍՊ ընկերությունները, որոնք վարկանիշային քվեարկության արդյունքում ստացել են համապատասխանաբար 101, 73, 84 և 69 միավոր:

Այսպիսով, վարկանիշային քվեարկության միջոցով մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթող է ճանաչվել «ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամը»,- ասված է հաղորդագրությունում։

«ԲՈՒՆ TV»-ի գրասենյակի ղեկավար Արթուր Աթայանը Factor.am-ի հետ զրույցում ներկայացրեց մրցույթը հաղթելուց հետո իրենց առաջիկա անելիքները․ «ԲՈՒՆ TV-ին գործում է 2013 թվականից` սկզբում առցանց հեռարձակմամբ, հետո մալուխային հեռարձակման մեջ էր: Մենք միշտ ունեցել ենք մի քանի ուղղություն․ մշակութային, կրթական, գիտական, սոցիալական, հանրային քաղաքականություն։ Երբեք չենք զբաղվել լրատվությամբ։ Երբ դիմում էինք մրցույթին, հույս ունեինք, որ հենց մեր ուղղությւնը, որն ինչ-որ առումով իր տեղն ունի Հայաստանում, դա կգնահատվի։ Մրցույթին մասնակցել ենք առաջին անգամ։ Պլանավորում ենք հավատարիմ մնալ մեր բոլոր ուղղություններին, այսինքն՝ «ԲՈՒՆ»-ը չի տալու առօրեական լրատվություն, ուղղակի եթերաժամ չենք լցնելու, փորձելու ենք նոր, որակյալ բովանդակություն արտադրել։ Պլանավորում ենք ակտիվացնել, ընդլայնել մի քանի ուղղություն, օրինակ՝ մանկական, երիտասարդական բովանդակության քանակը, որը մինչ օրս այդքան չենք ասել»,- ասաց Արթուր Աթայանը։