ԱՄՆ Պետդեպարտամենտը բացատրել է, թե ինչու է իր քաղաքացիներին կոչ արել լքել Ուկրաինան

Լուրեր

16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը բացատրել է, թե ինչու է երկրի դեսպանատունը հորդորել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ուկրաինայի տարածքը։ Այս մասին նա հայտնել է RBC-Ուկրաինային տված մեկնաբանությունում։

Պաշտոնյայի խոսքով՝ Միացյալ Նահանգների համար գլխավոր առաջնահերթությունը արտերկրում գտնվող իր քաղաքացիների անվտանգությունն է:

«Մենք հանձնառու ենք ԱՄՆ քաղաքացիներին տրամադրել հստակ, ժամանակին և ճշգրիտ տեղեկատվություն աշխարհի յուրաքանչյուր երկրի մասին, որպեսզի նրանք կարողանան տեղեկացված որոշումներ կայացնել իրենց ճանապարհորդությունների վերաբերյալ», – ասել է նա:

Պաշտոնյան նշել է, որ լայնամասշտաբ պատերազմի պատճառով Ուկրաինան հարմար չէ զբոսաշրջային ուղևորությունների համար և ընդգծել է, որ ամերիկացիները պետք է լքեն երկիրը և դա անեն այնպիսի երթուղիներով, որոնցով իրենց վտանգի չեն ենթարկի ռազմական գործողությունների պատճառով։

«Պետդեպարտամենտը շարունակում է կոչ անել ԱՄՆ բոլոր քաղաքացիներին անհապաղ լքել Ուկրաինան, եթե դա անվտանգ է՝ օգտվելով ցանկացած առևտրային կամ մասնավոր ցամաքային տրանսպորտից», – ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

Միաժամանակ նա հավելել է, որ որոշ քաղաքացիների համար լավագույն տարբերակը կարող է լինել տեղի ապաստարաններում պատսպարվելը։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Կիևում ԱՄՆ դեսպանատունը կոչ էր արել ԱՄՆ քաղաքացիներին մուտք չգործել Ուկրաինա, իսկ նրանք, ովքեր այժմ գտնվում են երկրում, անհապաղ լքել այն։

 

Տաթև Ֆռանգյան