ՀՀ և Վիետնամի ԱԳ նախարարներն ուղերձներ են փոխանակել

Լուրեր

22.04.2026 | 17:33
Գրոսմայստեր Արամ Հակոբյանը երրորդ տեղն է գրավել միջազգային մրցաշարում
22.04.2026 | 17:25
ԿԿՀ-ն Տիգրան Արզաքանցյանին բանավոր դիտողություն է հայտարարել
22.04.2026 | 17:18
Երևանում այս գիշեր, ապրիլի 23-24-ի կեսօրից՝ անձրև կտեղա
22.04.2026 | 17:07
0 դրամով՝ դեպի ընտրություններ․ «Ռեֆորմիստներ»-ի ու «Ազգային վերածնունդ»-ի հաշվետվությունները
22.04.2026 | 16:56
«Բոլորին դեմ եմ»-ը բաց է բոլորի հետ համագործակցության համար. Սպարտակ Կյուրեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 16:45
Ռոնալդուն ու որդին կարող են դառնալ թիմակիցներ
22.04.2026 | 16:36
Դեղերի վրա նախկինում ծախսվող գումարը կարելի է ծախսել օրապահիկի վրա․ Փաշինյանը՝ Լառնակա մեկնողներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 16:25
ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունները և Սահմանադրության հանրաքվեն կարող են վճռորոշ դեր խաղալ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ալիևի հատուկ ներկայացուցիչ
22.04.2026 | 16:16
Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով անցնող երկու նավ է առգրավել
22.04.2026 | 16:07
Մինչ այս պահը 3 կուսակցություն է ընտրություններին մասնակցելու փաստաթուղթ ներկայացրել. ԿԸՀ խոսնակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 16:00
ՀՀ դպրոցականները մեդալներ են նվաճել ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում
22.04.2026 | 15:51
ՆԱՏՕ-ն պատրաստ է անվտանգության ու պաշտպանության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության
22.04.2026 | 15:49
«Ուժեղ Հայաստան»-ը ԿԸՀ է ներկայացնում գրանցման փաստաթղթերը. ՈՒՂԻՂ
22.04.2026 | 15:43
Արբանյակային պատկերները փաստում են, որ Ստեփանակերտի հայկական եկեղեցիներն Ադրբեջանը քանդում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 15:37
5 հոգի հոսպիտալացվել է. Բյուրեղավանում հորդորում են ջուրը խմել եռացրած վիճակում
Բոլորը

Հայաստանի և Վիետնամի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։

Շնորհավորելով գործընկերոջը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը Վիետնամի հետ երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության ամրապնդման և ընդլայնման հարցում, ինչպես նաև վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ և առկա մեծ ներուժի կիրառմամբ հնարավոր կլինի զարգացնել և որակապես նոր մակարդակի վրա բարձրացնել երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները:

Վիետնամի ԱԳ նախարար Բուի Թան Սոնն իր հերթին պատրաստակամություն է հայտնել ջանքերն ուղղել Հայաստանի և Վիետնամի միջև երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության խորացմանը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացմանը՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների: