Խաչիկ գյուղի բնակչին ադրբեջանցիներն առևանգել են, հետո՝ վերադարձրել․ ՔԿ

Լուրեր

21.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Գերմանիան կամային հաղթանակի հասավ վերջնամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 23:35
ԱԱ-2026. Նիդերլանդները 5 գոլ խփեց Շվեդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 19:55
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
20.06.2026 | 19:17
Արագածի մոտ 3000 մետր բարձրության վրա դեռ ունենք մոտ 2-3 մետրի հասնող ձնաշերտեր․ Սուրենյան
20.06.2026 | 18:43
Վրաստանը լավ հարաբերություններ է հաստատել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Կոբախիձե
20.06.2026 | 18:24
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը
20.06.2026 | 17:51
Էկոպարեկային ծառայությունն ընդլայնում է գործունեությունը ևս երկու մարզում
20.06.2026 | 17:25
«Ատլանտ» հայրենական համակարգերը՝ կիրառության մեջ
20.06.2026 | 17:12
Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 4 աստիճանով, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով
20.06.2026 | 16:53
Արևահարություն, այրվածքներ, մաշկի քաղցկեղ․ ուլտրամանուշակագույն ճառագայթների վտանգները
20.06.2026 | 16:30
Վիճաբանություն Սիսավան փողոցում. 4 անձ հիվանդանոց է տեղափոխվել, 1-ը՝ ձերբակալվել
20.06.2026 | 16:14
Էբոլայի հետ կապված իրավիճակն աշխարհում․ 875 հաստատված դեպք, 204 մահ
20.06.2026 | 15:55
Նենց պետք է լինի, որ ծառը 500 տարի աճի. Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 15:35
ԿԸՀ-ն հերքել է ընտրողների ստորագրությունների և քվեաթերթիկների միջև 30 հազար տարբերության մասին տեղեկությունները
20.06.2026 | 15:22
Ֆրանսիայի հրապարակից հեռացվել է Արցախի դրոշը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել 2022թ. հունիսի 16-ին Վայոց ձորի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործը. ձեռնարկվում են քննչական և վարութային գործողություններ՝ Խաչիկ գյուղի բնակչի հետ տեղի ունեցած դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, ով ըստ իր եղբոր՝ 2022թ. հունիսի 6-ի ահազանգի՝ տանից դուրս էր եկել և չէր վերադարձել:

Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի բնակիչ Ա.Խ.-ն հունիսի 3-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, բոխի հավաքելու նպատակով միայնակ գնացել է գյուղի և Ադրբեջանի Հանրապետությանը սահմանակից «Ջաղացի ձոր» կոչվող տարածք, որտեղ նրան են մոտեցել ինքնությունները դեռևս չպարզված, ազգությամբ երեք ադրբեջանցիներ և իր կամքին հակառակ տեղափոխել են Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի ինքնավար մարզ, իսկ 2022թ. հունիսի 12-ին Ա.Խ.-ին վերադարձրել են «Ջաղացի ձոր» կոչվող տարածք, որտեղից վերջինս վերադարձել է Խաչիկ գյուղ:

Նախաքննության ընթացքում արդեն իսկ կատարվել են քննչական և դատավարական անհրաժեշտ մի շարք գործողություններ, այդ թվում՝ հարցաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: