Հայ-գերմանական կապերը դինամիկ զարգանում են. Վարչապետն ընդունել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի պատվիրակությանը

Լուրեր

16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգերին և նրա գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

«Վարչապետն ընդգծել է տարբեր մակարդակներում հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացման փաստը, ինչի մասին են վկայում վերջին շրջանում հաճախակիացած պաշտոնական փոխայցերը և ակտիվ շփումները: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ապակենտրոնացված համագործակցությունը Գերմանիայի երկրամասերի հետ, որը լրացնում և հարստացնում է միջպետական գործընկերությունը:

Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահը ևս արձանագրել է երկկողմ կապերի բարձր մակարդակը և վերահաստատել համատեղ նոր ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը: Նրա խոսքով՝ հենց այդ նպատակով է իր գլխավորած պատվիրակությունն այցելել Հայաստան, որի հետ բարեկամությունն ու փոխշահավետ գործընկերությունը 10-ամյա պատմություն ունի:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Սաքսոնիա-Անհալթի միջև համագործակցությանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել ինչպես գիտական, կրթական, մշակութային, տեխնոլոգիական, այնպես էլ սննդի վերամշակման, ջրային ռեսուրսների և կոշտ թափոնների կառավարման, գյուղատնտեսության ոլորտներում փոխգործակցության հեռանկարների շուրջ: Վարչապետը կարևորել է առաջիկայում նախատեսվող՝ Արմավիրի մարզի հետ համագործակցության հուշագրի ստորագրումը և առաջարկել դիտարկել գործարար շրջանակների փոխայցեր կազմակերպելու հնարավորությունը, ինչը թույլ կտա փոխանակվել փորձով ու զարգացման տեսլականով: Գուննար Շելլենբերգերը ողջունել է գաղափարը և նշել, որ հայկական կողմի առաջարկները կներկայացվեն շահագրգիռ շրջանակներին:

Հումանիտար կապերի ամրապնդման համատեքստում անդրադարձ է եղել 2022թ. նոյեմբերի 17-ին Լանդթագում նախատեսվող «Հայաստանի օր» միջոցառմանը: Այն, Գուննար Շելլենբերգերի խոսքով, իր բնույթով առաջինն է, և Հայաստանն ընտրվել է որպես բարեկամ և ժողովրդավարական երկիր: Լանդթագի նախագահը կարևորել է նաև երկրամասի Հալլե քաղաքի Մարտին Լյութերի անվան համալսարանում «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի գործունեությունը:

Վարչապետը երախտագիտություն է հայտնել Սաքսոնիա-Անհալթ երկրամասում Հայաստանի, հայկական մշակույթի ճանաչելիության և հայագիտության զարգացման գործում շարունակական ջանքերի համար և ընդգծել, որ ժողովրդավարական արժեքները երկու երկրների փոխհարաբերությունների կարևորագույն հենասյուներից են»,- ասված է հաղորդագրությունում։