Ռուսաստանի շրջաններում «կամավորների» են հավաքագրում պատերազմին մասնակցելու համար․ ISW

Լուրեր

28.07.2026 | 12:45
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով քրեական հետապնդում է նախաձեռնվել 5 անձի նկատմամբ
28.07.2026 | 12:29
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հաստատել է՝ Լոնդոնը պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա պատերազմի ավարտից հետո
28.07.2026 | 12:23
«Էկոակտիվիզմը Հայաստանի համայնքներում 2025 թվականին» թեմայով համաժողով. ՈՒՂԻՂ
28.07.2026 | 12:15
Պաոլո Մալդինին հեռանում է Իտալիայի հավաքականից իր նշանակումից 16 օր անց
28.07.2026 | 12:08
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՁՊՎ-ներ և դատարանների խցեր
28.07.2026 | 11:55
Վերացվել է «Թամարայի» երեք արտադրատեսակի արտադրության կասեցումը․ դրանք անվտանգ են ճանաչվել
28.07.2026 | 11:47
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքա՞ն արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:42
Լցակայանը 4 տարում 600 մլն դրամի շրջանառություն է թաքցրել․ ՊԵԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:33
Շուրջ 400 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվան ու Մոսկվայի մարզը․ Պոդոլսկում պահեստ է հրդեհվել
28.07.2026 | 11:23
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի լավագույն գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:14
Թրամփն այսօր Սպիտակ տանը կհանդիպի Զելենսկիի և Նեթանյահուի հետ․ Ուկրաինայի նախագահն արդեն ժամանել է ԱՄՆ
28.07.2026 | 11:08
Փոփոխություններ տրանսպորտային միջոցների հաշվառման պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում․ ՈՒՂԻՂ
28.07.2026 | 11:06
Թուրքիան վերականգնում է Գյումրի տանող երկաթուղային ենթակառուցվածքները․ ըստ թուրք պաշտոնյայի՝ այն պատրաստ կլինի 2-3 ամսից
28.07.2026 | 10:57
Զախարովան հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանն անհնար էր
28.07.2026 | 10:49
ԶՈՒ-ում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները
Բոլորը

Կրեմլը հրահանգել է Ռուսաստանում մասնակի կամ ամբողջական մոբիլիզացիա հայտարարելու փոխարեն շրջաններում ձևավորել  կամավորական գումարտակներ պատերազմին մասնակցելու համար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) փորձագետների  հերթական զեկույցին։

Ռուս ռազմական լրագրող ու բլոգեր Մաքսիմ Ֆոմինը տեղեկացրել է, որ «Ռուսաստանում սկսվել է կամավոր մոբիլիզացիա», որի ընթացքում յուրաքանչյուր շրջան պետք է ձևավորի առնվազն մեկ կամավորական գումարտակ։

«Կամավոր» տերմինը հավանաբար ենթադրում է, որ Կրեմլը հրամայել է 85 դաշնային սուբյեկտներին, ներառյալ՝  Սևաստոպոլն ու Ղրիմը, հավաքագրել ու ֆինանսապես խթանել կամավորներին նոր գումարտակների ձևավորման համար, հայտնում է աղբյուրը։ Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ շրջանային իշխանությունները հավաքագրում են մինչև 50 կամ 60 տարեկան տղամարդկանց, վեցամսյա պայմանագրով առաջարկում են ամսական  միջինը 220-350,000  ռուբլի (3750-6000 դոլար):

ISW փորձագետները հաշվարկել են, որ եթե դաշնության յուրաքանչյուր սուբյկետ ստեղծի առնվազն մեկ 400 հոգանոց ստորաբաժանաում , կամավորների ընդհանուր թիվը կարող է կազմել 34,000։

Էմմա Չոբանյան