Իրանն արձագանքել է ՌԴ-ին անօդաչու թռչող սարքեր տրամադրելու մասին տեղեկություններին

Լուրեր

08.06.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.06.2026 | 09:31
Ղազախստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 09:21
Ամփոփվել են 1980 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 08:30
Ամփոփվել են 1924 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:53
Ամփոփվել են 1596 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:35
Ամփոփվել են 1382 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:28
Ամփոփվել են 1363 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:48
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 06:41
Ամփոփվել են 1283 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:12
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 04:29
Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման․ «Հայաստան» դաշինք
08.06.2026 | 04:12
Մենք շարունակում ենք մեր հարաբերությունները սերտացնել ԵՄ-ի հետ և նաև զարգացնել ՌԴ-ի և ԵՏՄ-ի հետ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 04:08
Դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում․ Սամվել Կարապետյան
08.06.2026 | 04:01
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հակասահմանադրական է․ Արման Թաթոյան
08.06.2026 | 03:53
Քոչարյանը նստելու ա, Ծառուկյանը նստելու ա, Կարապետյանը նստելու ա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ռուսաստանին իրանական արտադրության զենք տրամադրելու՝ ԱՄՆ-ի պնդումներին, գրում է Մեհր գործակալությունը։ «Իրանի ու ՌԴ-ի միջև համագործակցության պատմությունը  նոր տեխնոլոգիաների ոլորտում սկսվել է Ուկրաինայի պատերազմից առաջ և այստեղ որևէ հատուկ զարգացում չկա վերջին շրջանում»,-ասել է խոսնակ Նասսեր Քանանին։

Քանանին նաև նշել է, որ Իրանը շարունակում է ջանքերը պատերազմը դադարեցնելու ու բոլոր կողմերին բանակցությունների սեղանի մոտ բերելու համար։ «Մենք դատապարտում ենք Ուկրաինայի ժողովրդի տեղահանումը այնպես, ինչպես դատապարտում ենք Աֆղանստանի և այլ երկրների բնակիչների տեղահանումը։ Մենք պատերազմը լուծում չենք համարում. ո՛չ Ուկրաինայում, ո՛չ Աֆղանստանում, ո՛չ Եմենում և այլուր»,- ասել է խոսնակը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ Իրանը պատրաստվում է անօդաչու թռչող սարքեր տրամադրել Ռուսաստանին։

«Ակնկալվում է, որ Իրանը արագացված գրաֆիկով Ռուսաստանին հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ հարվածային ԱԹՍ-ներ կփոխանցի, որոնք պետք է օգտագործվեն Ուկրաինայում ծավալված պատերազմում։ Իրանը այս ամիս արդեն վարժանքներ կկազմակերպի ռուսաստանցի զինվորականների համար՝ նրանց փոխանցելով անօդաչու սարքերի կառավարման հմտությունները»,-ասել էր Սալիվանը։

 

Էմմա Չոբանյան