Թուրքիան կործանիչ է մշակում․ շարժիչի համար մրցույթ է հայտարարվել

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Թուրքիայի պաշտպանական գնումների գործակալությունը (SSB) մրցույթ է հայտարարել տեղական ընկերությունների  համար, որպեսզի շարժիչներ մատակարարեն տեղական արտադրության TF-X կործանիչի համար,  հայտնում  է Defense News-ը։

SSB-ն առաջարկների դիմում է ներկայացրել հունիսին և նշել է, որ երկու արտադրողներ՝ պետական  բաժնետիրական Tusas Engine Industries և TRMotor ընկերությունները արձագանքել են։  Գործակալության ղեկավար Իսմայիլ Դեմիրը ասել է, որ շուտով մտադիր է հայտ ներկայացնել նաև TAEC-ը՝ Rolls-Royce-ի և թուրքական Kale Group-ի համագործակցությունը:

Դեմիրն ասել է, որ TAEC-ի առաջարկը համապատասխանում է հայտի բոլոր չափանիշներին, բացառությամբ մեկի՝ Թուրքիայի մտավոր սեփականության իրավունքին։

«Այն դեպքում, եթե մենք  չհամաձայնվենք Rolls-Royce-ի հետ գործարքի շուրջ, Թուրքիան առաջ կգնա իր տեղական հնարավորություններով շարժիչը զարգացնելու համար»,- ասել է նա։

Դեմիրը նշել է, որ գործակալությունը նախատեսում է  TF-X-ի նախատիպերը կառուցել՝ օգտագործելով ԱՄՆ արտադրության F110 շարժիչը: Սակայն TF-X-ը F110 շարժիչով  դժվար կլինի լիարժեք շահագործել, Defense News-ին հայտնել է ոլորտի բարձրաստիճան պաշտոնյան՝ անանունության պայմանով: «Սերիական արտադրությունը կարող է պահանջել հսկայական ներդրումներ և ժամանակ»,-ասել է պաշտոնյան։

Նախատեսվում է, որ TF-X-ն իր առաջին թռիչքը պետք է կատարի 2026 թվականին: Ըստ թուրք պաշտոնյաների՝ այն սերիական արտադրության կդրվի 2029 թվականին:

Էմմա Չոբանյան