50 տարի սպասել ենք նոր գյուղի կառուցմանը․ Ջրաձորի վարչական ղեկավար

Լուրեր

31.05.2026 | 14:38
Բյուրականի դպրոցի տնօրենը հաստատում է ձայնագրության իսկությունը, բայց պնդում է՝ ուսուցիչներին չի պարտադրել
31.05.2026 | 14:26
«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավ է անցկացրել Հրազդանում և Չարենցավանում
31.05.2026 | 13:33
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով
31.05.2026 | 13:15
«Գեներալական դաշույնով» պարգևատրելու հանդիսավոր արարողություն` ՊՆ-ում
31.05.2026 | 12:30
Գունեղ օր փոքրիկների համար․ ՆԳ նախարարությունը հրավիրում է միասին նշելու հունիսի 1-ը
31.05.2026 | 12:16
Կալանավորել ենք անձի, որն ընտրակաշառքի դիմաց արտերկրից ժամանել է ՀՀ, ընտրություններին մասնակցելու. ՀԿԿ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
31.05.2026 | 11:40
Honda մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և բռնկվել
31.05.2026 | 11:24
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
31.05.2026 | 11:15
Հոկեյի աշխարհի առաջնությունում հայտնի են եզրափակիչի մասնակիցները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.05.2026 | 10:52
Հրշեջ-փրկարարները մարել են տան տանիքում բռնկված հրդեհը
31.05.2026 | 10:35
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
31.05.2026 | 10:20
Քաղաքացիները կարո՞ղ են հետ ստանալ «կարմիր գծերի» համար վճարված գումարները․ ուժի մեջ է մտել Վարչական դատարանի որոշումը
31.05.2026 | 10:11
NBA-ի գործող չեմպիոնը դուրս է եկել եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.05.2026 | 09:45
Արման Ծառուկյանը տպավորիչ հաղթանակ տարավ RAF-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 23:02
ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամասիա խոշորացված համայնքի Ջրաձոր գյուղը կտեղափոխվի․ նոր բնակավայրը կառուցվելու է 5 կիլոմետր հեռավորության վրա։ Տեղանքի ընտրությունը համաձայնեցվել է բնակիչների հետ․ Ջրաձորում ավագանու արտագնա նիստ է տեղի ունեցել, գյուղացիներն էլ իրենց կարծիքն են հայտնել ու տվել համաձայնությունը։ Վթարային, կիսաքանդ տների փոխարեն կկառուցվի 69 նոր բնակարան՝ հաշվի առնելով փաստացի բնակվող ընտանիքների քանակը։

Ըստ վարչական ղեկավար Արա Հարությունյանի՝ կառավարությունը գյուղի բոլոր ընտանիքներին բնակարան կտրամադրի, իսկ կից ու օժանդակ կառույցների՝ գոմերի, պահեստների կառուցման համար՝ փոխհատուցում։ Վարչական ղեկավարը նաև պատմեց, որ Խորհրդային տարիներին՝ 70-ական թվականներից սկսած գյուղացիներին խոսք են տվել նոր գյուղ կառուցել, քանի որ տեղում պետք է կառուցվեր Կապսի ջրամաբարը, սակայն խոստումն այդպես էլ չեն կատարել։

Գյուղացիներին նույնիսկ սեփականության վկայական չեն տվել, չեն թույլատրել վերանորոգել տունը կամ կառուցապատել՝ պատճառաբանելով, թե գյուղը պիտի տեղահանվի։ Երկրաշարժից հետո էլ գյուղի տները դարձել են վթարային․ շատերը բնակարային խնդիր ունենալու պատճառով ստիպված լքել են գյուղը, տեղափոխվել Գյումրի, հարակից գյուղեր, նաև՝ Ռուսաստանի Դաշնություն։

«Ռուսաստան տեղափոխվածները խոստանում են վերադառնալ՝ նոր գյուղի կառուցումից հետո։ Հույս ունենք, որ կգան, իսկ նոր գյուղը կլինի մեծ, բարեկեցիկ։ Հայաստանի Հանրապետությունում կլինի միակը, որը կունենա ժամանակակից գյուղի տեսք և, իհարկե, էկոգյուղ կլինի»,- ասում է վարչական ղեկավարը։

Գյուղի կառուցման մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեկ կառավարության վերջին նիստում՝ հայտարարելով, որ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նոր գյուղ կկառուցվի, որտեղ 21-րդ դարի գյուղի մոդել կներդնեն ու քաղաքաշինական նոր կուլտուրա կբերեն։ Կառավարության հաշվարկերով՝ գյուղի տեղափոխման ու նոր գյուղի կառուցման համար 5 միլիարդ դրամ կպահանջվի։

Գյուղի նախնական գլխավոր հատակագիծն արդեն պատրաստ է, շուտով կսկսվեն նախագծային աշխատանքները, որոնք կտևեն 18 ամիս, իսկ բուն շինարարությունը կտևի 2 տարի։

Արմիկ Մովսիսյան