Բաքվում շինծու գործերով նիստում Մարտունիի և Լաչինի ազատագրման հետ կապված տեսանյութեր են ցուցադրվել

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների շինծու գործերով հերթական դատական նիստը դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատավարության ընթացքում ուսումնասիրվել է, իբր, «Մարտունու շրջանի օկուպացիայի վերաբերյալ տեսանյութ»։ Հաղորդվում է, թե 1993 թվականի ապրիլին հայերի կողմից նկարահանված տեսանյութում Մարտունիում զինծառայողներ են երևում, այդ թվում՝ Մոնթե Մելքոնյանը, Մովսես Հակոբյանը, նրանց հետ՝ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը և Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։

Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, պատասխանելով դատախազների հարցերին, իր կարծիքն է հայտնել տեսանյութում Սերժ Սարգսյանի կողմից, իբր, «նոր տարածքներ գրավելու» մասին հայտարարությունների վերաբերյալ՝ ասելով, որ չի կարող մեկնաբանել։

Նիստում նաև ցուցադրվել են տեսանյութեր՝ կապված, իբր, «1992 թվականին Հայաստանի զինված ուժերի կողմից Լաչինի շրջանի օկուպացիայի հետ»։

Նշվում է նաև, թե, իբր, ներկայացվել են «1992 թվականի օգոստոսի 28-ին Գերանբոյի շրջանի Բալիգայա գյուղում տեղի ունեցած կոտորածի վերաբերյալ արձանագրությունները և ցուցադրվել դեպքի վայրից լուսանկարներ»։

Հաջորդ դատական ​​նիստը նշանակվել է մայիսի 8-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի