Ծխախոտ արտադրողները մեծ հաճույքով վճարում են 400 000 դրամ տուգանք՝ խախտում են, վճարում․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
Բոլորը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հիշեցրեց, որ 2024 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել ԵԱՏՄ կանոնակարգը, որը վերաբերում է ծխախոտային արտադրանքի տեխնիկական պահանջներին, ըստ որոնց ծխախոտի տուփերի վրա պետք է տեղադրվեն գրաֆիկական նախազգուշացումներով պատկերներ։ Պապոյանի խոսքով, սակայն, մի շարք տեղական արտադրողներ այդպես էլ չեն համապատասխանեցրել իրենց արտադրանքը սահմանված պահանջներին։

«Շարունակում էին արտադրել և շրջանառության մեջ դնել հին տուփերով ծխախոտներ՝ առանց գրաֆիկական նախազգուշացումների։ Խնդիրը շարունակաբար չէր լուծվում։ Հասկացանք, որ սա անարդար գործելակերպ է, ինչը թե՛ սպառողների, թե՛ մրցակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք է։ Ներկա կարգավորմամբ նման իրավախախտման համար նախատեսված 400 հազար դրամ տուգանքը չի համարվում էական ֆինանսական բեռ տնտեսվարողի համար և նպաստում է անօրինական գործելակերպի շարունակությանը»,- նկատեց նախարարը։

Պապոյանը հայտնեց, որ մրցակցային միջավայր ապահովելու համար վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխության առաջարկ է ներկայացվել՝ տուգանքը գանձել իրավախատման նախորդ տարվա հասույթի 1%-ի չափով։

«Տնտեսվարողներն ընդունում են, որ խախտում են կատարել և մեծ հաճույքով վճարում են 400 հազար տուգանքը։ Այսինքն՝ այո՛, խախտել ենք, տուգանքը վճարեցինք, խախտել ենք, վճարեցինք։ Երբ տուգանքի ծավալը մեծացնենք, չեն խախտի, կամ այնքան գումար կվճարեն, որ տված վնասը կփոխհատուցվի»,-հայտարարեց նախարարության պատասխանատուն։

Մանրամասները՝ տեսանյութում։