ՆԳՆ-ի մեջ կունենանք 3 կարևոր կառույց․ Արփինե Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.07.2026 | 09:32
Նավթի գները նվազել են
27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
Բոլորը

Հայաստանում Ներքին գործերի նախարարության ստեղծմամբ կմիավորվեն 3 կառույցներ՝ Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և Միգրացիոն ծառայությունը: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ի սկզբանե բարեփոխումները միտված են եղել հենց ոստիկանության վերանայմանը, սակայն այդ բարեփոխումների շղթայում ներառվում են նաև Միգրացիոն ծառայությունը և Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

«Պետք է արտակարգ իրավիճակների՝ աղետների, ճգնաժամային այլ իրավիճակների պարագայում ունենանք մեկ կետից կառավարում, որը թույլ կտա ունենալ միասնական քաղաքականություն: Հետևապես, կարծում ենք, որ աղետների, ճգնաժամային և այլ իրավիճակներում մեկ կետից կառավարումը և միմյանց փոխլրացնող արձագանքն, ըստ էության, թույլ կտա ՆԳՆ-ին ավելի արդյունավետ կերպով իրացնել իր առջև դրված խնդիրները»,- նշեց փոխնախարարը:

Նրա դիտարկմամբ՝ Փրկարար ծառայությունը և Ոստիկանությունը միմյանց ռեսուրսներն օգտագործելու միջոցով շատ ավելի արդյունավետ կերպով կարող են հասնել խնդրի լուծմանը: Ըստ փոխնախարարի՝ նոր նախարարության շրջանակում այս երեք ուժերի մեկտեղումը թույլ կտա հանգիստ օգտագործել միմյանց ռեսուրսները, ունենալ միասնական մոտեցում տարբեր հարցերին:

«ՆԳՆ-ի տանիքի ներքո կունենանք 3 խոշոր ծառայություններ՝ Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և Միգրացիոն ծառայությունը»,- նշեց Սարգսյանը:

Փոխնախարարի խոսքով՝ պետք է լինեն նաև կառուցվածքային փոփոխություններ, գործառութային շրջանակի վերանայումներ:

Մանրամասները՝ տեսանյութում: