Կորոնավիրուսի թվերն աճում են․ փաստացի բուժվողների թիվը գերազանցել է 400-ը
Առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի թիվը վերջին 1 շաբաթվա ընթացքում։ Ըստ ներկայացված տվյալների՝ կորոնավիրուսի թվերն աճում են․ փաստացի բուժվողների թիվը գերազանցել է 400-ը։ Վերջին 7 օրերի ընթացքում գրանցվել է հիվանդության 354 նոր դեպք։ Այս ցուցանիշը կրկնակի գերազանցել է նախորդ շաբաթվա տվյալները․ հունիսի 27-ից հուլիսի 3-ը Հայաստանում հաստատվել էր կորոնավիրուսի 174 նոր դեպք