Շվեդիան PKK-ի անդամների 10 հոգանոց ցուցակ է կազմել՝ Թուրքիային արտահանձնելու համար․ ԶԼՄ-ներ

Լուրեր

16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
Բոլորը

Շվեդիան Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) 10 անդամից բաղկացած ցուցակ է կազմել՝ Թուրքիային արտահանձնելու համար։ Այս մասին հայտնում է թուրքական TRT Haber-ը, որին վկայակոչում է Gazeta-ն։

Թուրքիան Շվեդիային և Ֆինլանդիային նամակներ է ուղարկել՝ հիշեցնելով նրանց արտահանձնման դիմումները, հարցումներում ներառվել են PKK-ի և FETO-ի 33 անդամներ։ Նշվում է, որ Շվեդիայի կառավարությունը 2019-2022 թվականների ընթացքում հավանություն է տվել Թուրքիայի 16 դիմումից 3-ին, սակայն եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո գործընթացը սկսել է արագանալ։

«Շվեդական մամուլը գրում է, որ երկրի անվտանգության ծառայությունը պատրաստել է PKK-ից 10 անդամի ցուցակ։ Ըստ լուրերի՝ այս ցուցակը կարող է օգտագործվել Թուրքիայի արտահանձնման հարցումները բավարարելու համար»,- հայտնում է թուրքական հեռուստաալիքը։

Շվեդիայի օրենքների համաձայն՝ երկիրը, որն արտահանձնման համար դիմում է, պետք է հանցագործի հետ կապված փաստաթղթեր ուղարկի Արդարադատության նախարարություն, վերջինն էլ՝ Դատախազություն։ Երբ Դատախազությունն իր եզրակացությունը ներկայացնի Կառավարությանը, Շվեդիայի իշխանություններն արդեն որոշում կկայացնեն արտահանձնման դիմումի վերաբերյալ։ Միաժամանակ, արտահանձնվող անձն իրավունք ունի այդ որոշումը բողոքարկել Գերագույն դատարանում։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության վետոն հանվել է Թուրքիայի կողմից և երեք երկրները հուշագիր են ստորագրել։

Օրերս էլ Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն և Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոն վստահեցրել էին, որ կկատարեն ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, սակայն դրա հետ մեկտեղ՝ չէին երաշխավորել քրդերի արտահանձնումը թուրքական դիմումների համաձայն։ Նրանք նշել էին, որ արտահանձնման որոշումը կայացնելու է դատարանը և գործընթացներն ընթանալու են երկրների օրենսդրությանը համապատասխան։

Էմմա Չոբանյան