Մրգերը շքեղություն են դառնում Էրդողանի Թուրքիայում, մինչդեռ գնաճը սպառնում է նրա վերընտրությանը․ Financial Times

Լուրեր

19.04.2026 | 23:45
Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում. ՆԳՆ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության
19.04.2026 | 22:28
Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին պատվիրակություն ուղարկել․ Tasnim
19.04.2026 | 21:12
Երևան-Գյումրի ավտոերթին մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
19.04.2026 | 20:30
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
19.04.2026 | 20:00
«Վանդալիզմ»-ի ու «ամեն ինչ նորմալ է»-ի միջև. ի՞նչ կատարվեց Ծիծեռնակաբերդում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2026 | 19:51
Կիրականացվի ՀՀ-ում պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը
19.04.2026 | 19:07
Վիզաների ազատականացումը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործընթաց է․ ՆԳ նախարար
19.04.2026 | 18:15
Փոփոխություններ՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում
19.04.2026 | 17:41
Կապամոնտաժվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայանը, կկառուցվի նորը
19.04.2026 | 17:17
Ռուսաստանի դատարանները սկսել են սոցիալական ցանցերում «666» թվի օգտագործումը դիտարկել որպես սատանիզմի քարոզչություն
19.04.2026 | 16:57
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հաստատել է թեկնածուների առաջին երեսուն անունները
19.04.2026 | 16:19
Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից
19.04.2026 | 15:55
Պեզեշքիանը քննադատել է Թրամփին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նրա պահանջների համար
19.04.2026 | 15:20
Լատվիան և Լիտվան թույլ չեն տա Ֆիցոյին օգտագործել իրենց օդային տարածքը՝ Մոսկվա թռչելու ու շքերթին մասնակցելու համար
19.04.2026 | 15:05
Վաղը Երևանում սպասվում է ինտենսիվ անձրև
Բոլորը

Financial Times-ն անդրադարձ է կատարել Թուրքիայում տիրող սոցիալ-տնտեսական վատթար իրավիճակին, աննախադեպ  գնաճին ու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրվելու հավանականությանը։ Մասնավորապես, լրատվամիջոցը գրում է, որ նախագահին վերագրվող հին ասացվածքը տարածված է դարձել Թուրքիայում, քանի որ մարդիկ վերջին ամիսներին բախվում են աստղաբաշխական գների աճին. «Չկա կառավարություն, որը չի կարող տապալվել դատարկ կաթսայով»:

Ըստ հրապարակման՝ որպես խելամիտ գործիչ, որը պատրաստվում է վերընտրվել մեկ տարվա ընթացքում, Էրդողանը կարող էր պայքարել գնաճի դեմ, որը հասել է արդեն մոտ 80 տոկոսի։ Սակայն փոխարենը նա շարունակում է վարել այնպիսի քաղաքականություն, որը փորձագետները որակում են որպես հսկա տնտեսական փորձ:

Էրդողանը, որը մերժում է լայնորեն ընդունված տնտեսական այն միտքը, որ փոխառությունների ավելի բարձր ծախսերն օգնում են զսպել գնաճը, վերջին երեք տարիներին աշխատանքից ազատել է Կենտրոնական բանկի երեք ղեկավարների և կարգադրել ագրեսիվ տոկոսադրույքների կրճատում։ Նրա մոտեցումն այնպիսի ուժեղ գնաճ է հրահրել, որ ԱՄՀ-ն կանխատեսում է, որ այս տարի Թուրքիայի գների աճի տեմպերը կգերազանցեն միայն Վենեսուելան, Սուդանը և Զիմբաբվեն:

Շատ ընտանիքներ պայքարում են՝ դիմակայելու վերջին տասնամյակների վատթարագույն տնտեսական ճգնաժամին:

«Ես չեմ մոտենում մրգերին։ Նախկինում երեխաների համար դա հիմնական կարիքն էր՝ լի վիտամիններով։ Բայց հիմա դա շքեղություն է»,- լրատվամիջոցին ասել է 52-ամյա քաղծառայողը, որը գնումներ է կատարել Անկարայի Քեչիորեն թաղամասի շուկայում։

Թուրք քաղաքացիների և շատ օտարերկրյա դիտորդների համար հարցն այն է՝ արդյո՞ք գնալով ավելի ու ավելի տարածված դժվարությունները վերջի սկիզբն են ազդարարելու այն մարդու համար, որը գերիշխում է երկրի քաղաքականության մեջ գրեթե երկու տասնամյակ: Նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2023 թվականի հունիսին, սակայն կարող են տեղի ունենալ ավելի վաղ, եթե Էրդողանը զգա, որ իր հնարավորությունները կբարելավվեն՝ արտահերթ քվեարկություն հրավիրելով։

«Բոլորը մտածում են՝ ի՞նչ կլինի․ կմնա՞, թե՞ կգնա»,- ասել է Էլիֆը՝ 17-ամյա մատուցողուհի Քեչիորենից, որն առաջին անգամ է ընտրելու:

Նշվում է, որ ըստ սոցհարցումների՝ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության  և նրա դաշնակիցների ձայների ընդհանուր բաժինը հունիսին կազմել է ընդամենը 32 տոկոս, չկողմնորոշված ​​ընտրողներն ու բողոքի ձայները չեն բաշխվել։ Նախագահի դեմ միավորված վեց ընդդիմադիր կուսակցությունների ընդհանուր թիվը կազմել է շուրջ 37 տոկոս՝ հասնելով 48 տոկոսի, եթե ներառվեն քրդական կուսակցության ձայները, որը նույնպես դեմ է Էրդողանին։

Բարեկեցության կտրուկ անկումը նշանակում է, որ ըստ Türkiye Raporu սոցիոլոգիական գործակալության տնօրեն Ջան Սելջուկի՝ «բազային սցենարն» այժմ այն ​​է, որ Էրդողանը կպարտվի և՛ խորհրդարանական, և՛ նախագահական ընտրություններում։ Սակայն որոշ վերլուծաբաններ զգուշացնում են, որ վաղաժամ է կանխատեսել ԱԶԿ-ի դարաշրջանի ավարտը, հատկապես, երբ ընդդիմադիր կուսակցությունների դաշինքը, որը միավորվել է ընդդեմ նախագահի, դեռևս պետք է որոշի այն միասնական թեկնածուին, որը կփոխարինի նրան:

«Էրդողանի համար դժվար է հաղթել հաջորդ ընտրություններում։ Բայց ընտրողները պետք է իմանան, որ այլընտրանքային թեկնածուները կամ տարբերակները կկարողանան լուծել ճգնաժամը»,- ասում է Անկարայի TOBB համալսարանի քաղաքագետ Բուրակ Բիլգեհան Օզփեքը:

Էրդողանը, ամենայն հավանականությամբ, շատ է աշխատելու՝ ընդդիմադիր դաշինքի փխրուն միասնականությունը խաթարելու համար։ Դաշինքում շատերը նաև վախենում են, որ Թուրքիայի նախագահը, որն արդեն բանտարկել է քաղաքական հակառակորդներին և փորձում է ճնշել խոսքի ազատությունը, կարող է դիմել ընտրակեղծիքների կամ այլ գաղտնի մեթոդների՝ իշխանությունը պահելու համար:

Շատ բան, ի վերջո, կախված կլինի ԱԶԿ-ի երկարամյա ընտրողների դիրքորոշումից, որոնք այժմ տատանվում են: Նրանցից մեկն է տնային տնտեսուհի Այշե Արսլանը, որը դառը ծիծաղել է՝ մեկ կիլոգրամ կիտրոնի գինը տեսնելով։ Լրատվամիջոցին Արսլանն ասել է, որ շնորհակալ է, որ ի տարբերություն իր ծանոթների՝ իր ճաշի կաթսան դատարկ չէ: Բայց նա այժմ հազվադեպ է միս գնում՝ փոխարենը ընտրելով ավելի էժան ընդեղեն և հացահատիկ:

Էմմա Չոբանյան