Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ և փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր խումբ․ դատախազություն

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, դատախազության հետևողական համակարգման ներքո ձեռնարկված լայնածավալ դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված մեծ ծավալի ապացույցների և ստացված տեղեկատվության վերլուծության արդյունքում հնարավոր է եղել բացահայտել համացանցային հաղորդակցման հավելվածների, առավելապես՝ «Տելեգրամ» ալիքների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր խումբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ մեկ այլ հանցանքի կատարման համար հետախուզվող և արտերկրում մշտական բնակություն հաստատած ՀՀ քաղաքացի Դ. Ք.-ն թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու նպատակով «Տելեգրամ» սոցիալական ցանցում ստեղծել և 2019-2022թթ. ընթաքցքում կառավարել է ավելի քան 20.000 հետևորդ ունեցող և թմրամիջոցների վաճառքով զբաղվող 50-ից ավել խանութներից բաղկացած «Կանաչու շուկա» և «Դավիթ Վան Հոկտեմբերյան» ալիքները: Վերջինս վերը նշված նպատակով ստեղծել է կայուն հանցավոր խումբ՝ դրանում ներգրավվելով ավելի քան 10 անձանց, ում միջև կատարել է հստակ դերաբաշխում: Մասնավորապես. թմրամիջոցի ապօրինի աճեցման, պատրաստ¬ման, պահելու և փոխադրելու համար խմբի կազմում ընդգրկել է Հ. Լ.-ին, Ա. Մ.-ին, Ա. Օ.-ին և գործով չպարզված այլ անձանց: «Տելեգրամյան» նշված ալիքներում իր հետ համատեղ և իր թույլտվությամբ, ինչպես սեփական թմրամիջոցը, այնպես էլ այլ անձնացից ձեռք բերված թմրւամիջոցներն ապօրինի իրացնելու նպատակով հանցավոր խմբում նա ընդգրկել է Դ. Մ.-ին: Վերջինս նույն ալիքում, թմրամիջոց վաճառելու նպատակով, օգագործել է իր՝ «BOB Marley» անվամբ էջը, իսկ թմրամիջոցների վաճառքի արդյունքում ստացված գումարները էլեկտրոնային գումարների վերածելու և դրանք կանխիկ գումարներով վերջնարդյունքում տնօրինելու, փողերի լվացման և այդ կերպ համացանցով թմրամիջոցների վաճառքի արդյուքնում ստացված դրամական միջոցներն օրինական շրջանառության դաշտ բերելու նպատակով խմբի կազմում ընդգրկել է կրիպտոարժույնթերի փոխանակմամբ զբաղվող Գ.Գ.-ին: Վերջինս իր հերթին ապահովել է կազմակերպված խմբի հանցավոր եկամուտների դրամային շրջանառության օրինականացումը, որի ընթացքում նրան պատկանող էլեկտրոնային դրամապանակների շրջանառու¬թյունը գերազանցել է 1 միլիարդ ՀՀ դրամը:

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու համար 6 անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի և 190-րդ հոդվածի տարբեր մասերով, որոնցից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Դատախազության համակարգմամբ ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ոստիկանության արդյունավետ համագործակցությամբ ձեռնարկվում են քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ միջոցառումներ, այդ թվում նաև ՀՀ դատախազության կողմից համագործակցության վարույթի հնարավորությունների օգտագործմամբ, հանցավոր սխեմաներում ներգրավված բոլոր անձանց, օգտագործված վճարային գործիքները, հանցավոր գործունեությունից ստացված և օրինականացված գույքի ամբողջական չափերը պարզելու նպատակով։