Եզդիների ցեղասպանության համար Թուրքիան պետք է կանգնի միջազգային դատարանի առաջ․ հետաքննական զեկույց

Լուրեր

09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան պետք է կանգնի Արդարադատության միջազգային դատարանի առաջ՝ եզդի ժողովրդի դեմ ցեղասպանության ակտերին մասնակից լինելու համար, մինչդեռ Սիրիան և Իրաքը չեն կատարել սպանությունները կանխելու իրենց պարտականությունը։ Այս մասին ասվում է բրիտանացի իրավապաշտպան Հելենա Քենեդիի կողմից հաստատված հետաքննության մեջ, գրում է The Guardian-ը։

Զեկույցը, որը կազմվել է մի խումբ հայտնի իրավաբանների կողմից, փորձում է ընդգծել պետությունների պարտավորեցնող պատասխանատվությունը՝ կանխելու ցեղասպանությունն իրենց տարածքներում, նույնիսկ եթե դրանք իրականացվեն երրորդ կողմի կողմից, ինչպիսին «Իսլամական պետություն»-ն է (ԻՊ):

Իրավաբանները, որոնք համախմբված են Եզդիների արդարադատության կոմիտեի (YJC) խորագրի ներքո, ասել են, որ միջազգային իրավունքի համաձայն՝ պետությունները պատասխանատվություն են կրում ցեղասպանության հանցագործությունը կանխելու համար՝ համաձայն Ցեղասպանության կոնվենցիայի։

Նշվում է, որ 2013 թվականից Իրաքում և Սիրիայում եզդիների դեմ ցեղասպանության փորձ է կատարվել: Զեկույցը, որը հետևել է եռամյա հետաքննությանը և ուսումնասիրել 13 երկրների վարքագիծը, եզրակացրել է, որ նրանցից երեքը չեն կատարել ցեղասպանությունը կանխելու ողջամիտ քայլեր ձեռնարկելու իրենց պարտականությունը:

Թուրքիայի դեպքում կոմիտեն ավելի հեռուն է գնում՝ մեղադրելով նրա ղեկավարներին ջարդերի մեղսակցության մեջ՝ պնդելով, որ նրանք վերահսկողություն չեն հաստատել իրենց սահմանների վրա՝ դադարեցնելու ԻՊ-ի զինյալների ազատ հոսքը, այդ թվում՝ Թուրքիայի քաղաքացիների զգալի մասի։

Կոմիտեն նաև պնդում է, որ 2014 թվականի ապրիլից թուրք պաշտոնյաներն աչք են փակել եզդի կանանց և երեխաների վաճառքի, տեղափոխման ու ստրկացման վրա և օգնել են ԻՊ-ի հետ կապված մարտիկներին պատրաստել Սիրիայում իր քուրդ թշնամիների դեմ պայքարելու համար՝ ուժեղացնելով ցեղասպանության մեղավորներին:

«Թուրք պաշտոնյաները գիտեին և դիտավորյալ կույր են եղել ապացույցների հարցում, որ այդ անձինք կօգտագործեն այս ուսուցումը եզդիների դեմ արգելված գործողություններ կատարելու համար»,- ասվում է զեկույցում:

Մեծ Բրիտանիայում Թուրքիայի դեսպան Ումիթ Յալչընն ասել է, որ քննադատություններն անհիմն են և անարդար։

Նրա խոսքով՝ Թուրքիան, սկսած Սիրիայում հակամարտության առաջին տարիներից, «առանցքային դեր է խաղացել սիրիացի խաղաղ բնակիչների և փոքրամասնություններին, այդ թվում՝ եզդիներին պաշտպանելու հարցում տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների հարձակումներից և խախտումներից»։

Էմմա Չոբանյան